Գ Լ ՈՒ Խ 57
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿԸ

Հոդված 273.
Արտոնագրային հարկը

  1. Արտոնագրային հարկը Օրենսգրքի 276-րդ հոդվածով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող` ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է:
  2. Կազմակերպությունների համար արտոնագրային հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Արտոնագրային հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս:
  3. Անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:

Հոդված 274.
Արտոնագրային հարկ վճարողները

  1. Արտոնագրային հարկ վճարող են համարվում Օրենսգրքի 276-րդ հոդվածով սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակը (տեսակները) իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները
    
  2. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)
  3. Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող` Օրենսգրքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են համարվել արտոնագրային հարկ վճարող սույն գլխով սահմանված կարգով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:
  4. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկ վճարող են համարվում միայն արտոնագրում նշված գործունեության տեսակի և գործունեության հաշվետու ժամանակաշրջանի մասով:
  5. (274-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Հոդված 275.
Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություններ կայացնելը և արտոնագիր տրամադրելը

  1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկ վճարող համարվելու նպատակով մինչև գործունեություն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից, Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն:
  2. Գործունեության տվյալ տեսակի համար արտոնագիր ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը գործունեության տվյալ տեսակի մասով արտոնագրային հարկ վճարող համարվելու նպատակով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգովհարկային մարմին են ներկայացնում մինչև նախկին արտոնագրով նախատեսված հաշվետու ժամանակաշրջանից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելու օրվան նախորդող օրը:
  3. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչև ելակետային տվյալի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ` Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացվում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ նոր հայտարարություն` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված ելակետային տվյալի և ավելացվող ելակետային տվյալի մեծությունների հանրագումարով:
  4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և հաշվետու ժամանակաշրջանի մասով` մինչև արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանված ձևի արտոնագիր:
(պարբերությունը հանվել է 21.12.17 ՀՕ-266-Ն)
  1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր: Սույն մասով սահմանված դեպքում տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ելակետային տվյալի և ավելացվող ելակետային տվյալի հանրագումարով` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև նախկինում տրամադրված արտոնագրում նշված` հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ներառող հաշվետու ամսվա համար:
(պարբերությունը հանվել է 21.12.17 ՀՕ-266-Ն)
  1. Հարկային մարմինը արտոնագիրը տրամադրում է էլեկտրոնային եղանակով:
  2. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով արտոնագիրը տրամադրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
  3. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրում իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար տրամադրվում է մեկ արտոնագիր:
  4. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
(275-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)


Հոդված 276.
Արտոնագրային հարկով հարկման օբյեկտը

  1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեության հետևյալ տեսակները.

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում.

3) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն.

6) ավտոկանգառների գործունեություն.

7) բիլիարդ խաղի կազմակերպում.

8) սեղանի թենիս խաղի կազմակերպում.

9) մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպում.

10) ատամնաբուժական գործունեություն.

11) ատամնատեխնիկական գործունեություն.

12) տոտալիզատորի կազմակերպում.

13) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում.

14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն:

  1. Սույն գլխի կիրառության իմաստով`

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը: Թեթև մարդատար մեքենա է համարվում ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.

3) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոբուս կամ միկրոավտոբուս համարվող տրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը: Ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը: Միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը (այդ թվում` մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով), փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ.

6) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը): Ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.

7) բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար բիլիարդ խաղի կազմակերպման գործունեությունը.

8) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեությունը.

9) մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) վաճառքի կազմակերպումը.

10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.

11) ատամնաբուժական գործունեություն է համարվում ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը.

12) ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը.

13) տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը:

  1. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չեն համարվում`

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

3) Հայաստանի Հանրապետության տարածքից սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում չավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող երթուղիներով իրականացվող ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումը.

4) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

5) զբոսաշրջության բնագավառում Կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված գործունեության տեսակները, անկախ այդ գործունեության տեսակների իրականացման ընթացքում ծառայություններից օգտվող անձանց շրջանակներից.

6) թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը.

7) այն ավտոկանգառների գործունեությունը, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր.

8) համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպվող ավտոկանգառների գործունեությունը.

9) շարժական կապի երկրային ցանցի կիրառությամբ տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների կազմակերպման գործունեությունը.

10) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը, եթե այդ գործունեությունը կազմակերպվում է հինգ և ավելի աշխատատեղերի միջոցով: Սույն կետի կիրառության իմաստով` աշխատատեղերի շեմը հարկային տարվա ընթացքում գերազանցելու դեպքում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը դադարում է համարվել արտոնագրային հարկով հարկման օբյեկտ շեմը գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը` հաշվի չառնելով մինչև հարկային տարվա ավարտը տվյալ գործունեության իրականացման վայրում աշխատատեղերի քանակի փոփոխությունները.

11) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեությունը, եթե այն իրականացվում է Օրենսգրքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.

12) ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումները, եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, ներկայացրել է հայտարարություն՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Սույն կետով սահմանված դեպքում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող գործունեության տեսակների մասով կիրառվում է Օրենսգրքով սահմանված հարկման ընդհանուր կամ այլ հարկման հատուկ համակարգը:

(276-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., լրաց. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 277.
Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերը
  1.  Արտոնագրային հարկ վճարողները արտոնագրային հարկը հաշվարկում են հետևյալ ամսական դրույքաչափերով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները.
Գործունեության տեսակը Ելակետային տվյալը Արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը մեկ միավորի համար` ըստբնակավայրերի
Երևան
քաղաքում
մարզկենտրոններում այլ քաղաքներում սահմանամերձ գյուղերում այլ վայրերում
(տողն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)
Թեթև մարդատար մեքենայով
ուղևորափոխադրում
մեքենայի քանակ 9500 դրամ 5600 դրամ 5600 դրամ 1400 դրամ 2800 դրամ
Ավտոբուսով ուղևորափոխադրում ավտոբուսների քանակ 1800 դրամ
Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում միկրոավտոբուսների քանակ 2300 դրամ
Վարսավիրական ծառայությունների մատուցմանգործունեություն աշխատատեղերի թիվը 15000 դրամ 12000 դրամ 9000 դրամ 2250 դրամ 4500 դրամ
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն Աշխատատեղերի թիվը 15000 դրամ 12000 դրամ 12000 դրամ 3000 դրամ 6000 դրամ
Ավտոկանգառների գործունեություն տարածք, մ2 600 դրամ 120 դրամ 120 դրամ 30 դրամ 60 դրամ
Բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղանների քանակ 40000 դրամ 20000 դրամ 20000 դրամ 5000 դրամ 10000 դրամ
Սեղանի թենիս խաղի կազմակերպում խաղասեղանների քանակ 10000 դրամ 7000 դրամ 6000 դրամ 1000 դրամ 5000 դրամ
Մետաղադրամով (և) կամ թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպում ավտոմատների քանակ 5000 դրամ 4000 դրամ 3000 դրամ 1000 դրամ 2000 դրամ
Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպում ավտոմատների քանակ 5000 դրամ 4000 դրամ 3000 դրամ 1000 դրամ 2000 դրամ
Ատամնաբուժական գործունեություն բազկաթոռ, մինչև երեքը ներառյալ յուրաքանչյուր բազկաթոռի համար` 80000 դրամ յուրաքանչյուր բազկաթոռի համար` 57000 դրամ յուրաքանչյուր բազկաթոռի համար`
57000 դրամ
յուրաքանչյուր բազկաթոռի համար`
14000 դրամ
յուրաքանչյուր բազկաթոռի համար` 28500 դրամ
բազկաթոռ, երեքը գերազանցող 240000 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար` 48000 դրամ 171000 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար` 34000 դրամ 171000 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար`
34000 դրամ
42000 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար`
8400 դրամ
85500 դրամ` գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար` 17000 դրամ
Ատամնատեխնիկական գործունեություն աշխատատեղ, մինչև երեքը ներառյալ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 80000 դրամ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 57000 դրամ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 57000 դրամ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 14000 դրամ յուրաքանչյուր աշխատատեղի համար` 28500 դրամ
աշխատատեղ, երեքը գերազանցող 240000 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 48000 դրամ 171000 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 34000 դրամ 171000 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 34000 դրամ 42000 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 8400 դրամ 85500 դրամ` գումարած երեք աշխատատեղը գերազանցող յուրաքանչյուր աշխատատեղի համար` 17000 դրամ
Տոտալիզատորի կազմակերպման գործունեություն համակարգիչների քանակ  75000 դրամ
Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն ինտերնետային կայքերի քանակ  1000000 դրամ
Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն համակարգիչների քանակ 75000 դրամ
Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն վաճառասեղան կամ վաճառակետ մինչև 0.5 մ2 ներառյալ 35000 դրամ`
գումարած
0.5 մ2
գերազանցող
մինչև յուրաքանչյուր 0.1 մ2 համար` 7000
25000 դրամ`
գումարած
0.5 մ2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ2համար` 5000
20000 դրամ` գումարած
0.5 մ2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ2 համար` 4000
0 դրամ 15000 դրամ` գումարած
0.5 մ2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ2 համար` 3000
  1. Միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով, ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում արտոնագրային հարկի հաշվարկման համար կիրառվում է տվյալ բնակավայրերի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերից առավելագույնը:
  2. Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը սահմանվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` ամսական դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ:
  3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը:

(277-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, խմբ., փոփ. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 278.
Արտոնագրային հարկի ելակետային տվյալները

1.Արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ ելակետային տվյալները.

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար մեքենաների քանակը.

3) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար` համապատասխանաբար ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, եթե միկրոավտոբուսների կամ ավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ սահմանված կարգով նախապես ներկայացվել է արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն, պակաս է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների կամ ավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ելակետային տվյալը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների կամ ավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար` վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղերի քանակը: Վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղը: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների (այդ թվում` մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով ավտոմեքենաների լվացման) մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.

6) ավտոկանգառների գործունեության համար` ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը` արտահայտված քառակուսի մետրով.

7) բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.

8) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.

9) մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` մետաղադրամով շահագործվող ավտոմատների քանակը.

10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար` խաղային ավտոմատների քանակը.

11) ատամնաբուժական գործունեության համար` ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների թիվը: Ընդ որում, ատամնաբուժական ծառայությունների ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունների մատուցումը համարվում է որպես առանձին ծառայության մատուցում, եթե այդ ծառայությունը մատուցվում է նույն հարկ վճարողի կողմից` առանց ատամնաբուժական այլ ծառայությունների մատուցման.

12) ատամնատեխնիկական գործունեության համար` ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը: Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում մեկ աշխատատեղ է համարվում մեկ ատամնատեխնիկի և գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման, ձուլման աշխատանքներ կատարող մինչև երկու օժանդակ (տեխնիկական) աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը.

13) տոտալիզատորի կազմակերպման համար` տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչների քանակը.

14) ինտերնետ տոտալիզատորի համար` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը: Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար ելակետային տվյալ է համարվում խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը.

15) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության համար` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման և (կամ) վաճառքի համար օգտագործվող վաճառասեղանի կամ վաճառակետի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրով:

  1. Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում արտոնագրային հարկ վճարող համարվող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այդ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կարող է այն փոխարինել նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով: Սույն մասի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:
  2. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)
  3. Տոտալիզատորի, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնի կողմից հաշվառման:
  4. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար տվյալ գործունեության տեսակի մասով ներկայացված ելակետային տվյալը չի կարող նվազեցվել, բացառությամբ եթե ելակետային տվյալը նվազեցվում է մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ ներկայացված հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ:

(278-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.12.17 ՀՕ-266-Ն)

Հոդված 279.
Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները

  1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի, ինչպես նաև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով իրականացվող ուղևորափոխադրումների գործունեության մասով մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը սահմանվում է 1.0: Մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների գործունեության տեսակի) արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը որոշվում է մեկ հաշվետու ամսվա համար սահմանված 1.0 գործակիցը նվազեցնելով հաշվետու ժամանակաշրջանում ներառված մեկից ավելի հաշվետու ամիսների քանակի և 0.02-ի արտադրյալի չափով:
  2. Արտոնագրային հարկի հաշվարկման համար կիրառվում են նաև հետևյալ լրացուցիչ գործակիցները.

1) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

4) Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման համար`

ա. առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,

բ. մյուս գոտիների համար` 1.05.

5) Երևան քաղաքում ատամնաբուժական, ատամնատեխնիկական գործունեության իրականացման համար`

ա. առաջին և երկրորդ գոտիների համար` 1.0,

բ. մյուս գոտիների համար` 0.75.

6) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` 2.5.

7) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` 0.5.

8) ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար ուղևորափոխադրման գործակից, որը որոշվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար նախատեսված ավտոբուսների և (կամ) միկրոավտոբուսների նստատեղերի քանակների հանրագումարով: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ուղևորափոխադրման գործակիցը չի կարող նվազեցվել.

9) երթուղու հետ կապված՝ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար՝

ա. երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ` միջքաղաքային)՝ 1.0,

բ. Երևան քաղաքի հետ՝ 1.2,

գ. ներմարզային՝ բացառությամբ միջքաղաքայինի և ներքաղաքայինի՝

- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ 0.75,

- այլ մարզերում՝ 0.5,

դ. ներքաղաքային՝

- Երևան քաղաքում՝ 1.0,

- Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 0.9,

- մնացած քաղաքներում՝ 0.8:

Միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը:

  1. Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Կառավարությունը:

(279-րդ հոդվածը խմբ., լրաց. 08.02.18 ՀՕ-124-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.12.17 ՀՕ-266-Ն)

Հոդված 280.
Արտոնագրային հարկով հարկման բազան

  1. Արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակի, այդ գործունեության տեսակի համար Օրենսգրքի 278-րդ հոդվածով սահմանված ելակետային տվյալի մեծության, Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակիցների արտադրյալը, բացառությամբ ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների:
  2. Ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակի և Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակցի (գործակիցների) արտադրյալը:
  3. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացված արտոնագրում նշված ելակետային տվյալը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացվելու դեպքում արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկով հարկման բազա է համարվում ավելացված ելակետային տվյալի մեծության, ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակցի (գործակիցների) արտադրյալը, բացառությամբ ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների: Սույն մասով սահմանված դեպքումհանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով հարկման բազա է համարվում ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և Օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված գործակցի (գործակիցների) արտադրյալը:
  4. Արտոնագրային հարկով հարկման բազան որոշվում է յուրաքանչյուր վայրում իրականացվող յուրաքանչյուր գործունեության տեսակի և յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին:

(280-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Հոդված 281.
Հաշվետու ժամանակաշրջանը

  1. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հարկային տարվա մեջ ներառված ցանկացած հաշվետու ամիսը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:
  2. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջան են համարվում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ներկայացրած` արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հարկային տարվա մեջ ներառված մեկ և ավելի հաջորդական ամիսները ներառող ժամանակահատվածը:
  3. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանում գործունեության իրականացման սկզբի օրը և (կամ) գործունեության իրականացման վերջին օրը ներառող հաշվետու ամիսները` համարվում են որպես ամբողջական ամիսներ:
  4. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացված արտոնագրում նշված ելակետային տվյալի` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացման դեպքում արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածը:

Հոդված 282.
Արտոնագրային հարկի հաշվարկման կարգը

  1. Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրում իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար արտոնագրային հարկը հաշվարկվում է առանձին:
  2. Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրում իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակի (բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման, ատամնաբուժական և ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների) մասով արտոնագրային հարկը հաշվարկվում է տվյալ վայրում իրականացվող գործունեության տվյալ տեսակի համար Օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկով հարկման բազայի և Օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
  3. Յուրաքանչյուր վայրում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության ատամնաբուժական և ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկման բազայի և Օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված` տվյալ ելակետային տվյալին համապատասխանող արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
  4. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացված արտոնագրում նշված ելակետային տվյալը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացվելու դեպքում արտոնագրային հարկը հաշվարկվում է ելակետային տվյալի ավելացման դեպքի համար Օրենսգրքի 280-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարկման բազայի և Օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված արտոնագրային հարկի դրույքաչափի արտադրյալով` դրամական արտահայտությամբ, բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների:
  5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԱՀ
=
ՀԲ
x
ՀԴ
-
ՆԱԱՔ
x
ՆԱՀ

ՀՀԱՔ
որտեղ`

ԱՀ – ն արտոնագրային հարկն է.

ՀԲ – ն Օրենսգրքի 280-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված հարկման բազան է.

ՀԴ – ն ընդհանուր (ներառյալ` ավելացված ելակետային տվյալը) ելակետային տվյալին համապատասխանող արտոնագրային հարկի դրույքաչափն է.

ՆԱԱՔ – ն ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում ներառված ամիսների քանակն է.

ՆԱՀ – ն մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացված գործող արտոնագրի հիման վրա վճարված արտոնագրային հարկի գումարն է.

ՀՀԱՔ – ն մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացված գործող արտոնագրում նշված հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների քանակն է:

(282-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

(282-րդ հոդվածը 21.12.17 ՀՕ-266-Ն օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին)


Հոդված 283.
Արտոնագրային հարկի գումարի վճարումը

  1. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկը պետական բյուջե են վճարում մինչև Օրենսգրքի 275-րդ հոդվածին համապատասխան ներկայացված արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ:
  2. Օրենսգրքի 282-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող արտոնագրային հարկը վճարվում է մինչև ավելացված ելակետային տվյալի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալ:
  3. Արտոնագրային հարկ վճարող համարվելու տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու կամ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեությունը դադարեցնելու դեպքերում (այդ թվում` Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերում) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար սույն գլխով սահմանված կարգով և չափով հաշվարկված ու վճարված արտոնագրային հարկը չի հաշվանցվում և չի վերադարձվում:
Հոդված 284.
Արտոնագրային հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների վճարումը

  1. Արտոնագրային հարկ վճարողի համար պահպանվում է Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այլ հարկերի (որոնց արտոնագրային հարկը չի փոխարինում) և վճարների հաշվարկման ու վճարման կարգը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
  2. Արտոնագրային հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են`
1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարումից.

2) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից: