Բ Ա Ժ Ի Ն 8 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԸ

Գ Լ ՈՒ Խ 30 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԸ, ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎԼԻԱԶՈՐՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 161. Բնապահպանական հարկը
  1. Բնապահպանական հարկը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն բաժնին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է:
Հոդված 162. Բնապահպանական հարկ վճարողները
  1. Բնապահպանական հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 164-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն հոդվածում նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:
  2. Մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում՝

1) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետողները.

2) արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետող՝

ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք (ներկայացուցիչները),

բ. Հայաստանի Հանրապետություն մուտք գործող` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք (ներկայացուցիչները):

  1. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքերի համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր արտահոսքեր (բացառությամբ կոմունալ-կենցաղային արտահոսքերի) իրականացնողները:
  2. Հատուկ հատկացված տեղերում (թափոնների տեղաբաշխման տեղեր, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր)`

1) ընդերքօգտագործման թափոնների տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում այդ թափոններն առաջացնողները.

2) արտադրության և (կամ) սպառման թափոնների պահման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում այդ թափոններն առաջացնողները.

3) արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում այդ թափոններն առաջացնողները կամ տեղադրողները, բացառությամբ սույն մասի 4-րդ կետում նշված դեպքերի.

4) «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ աղբահանության իրականացման արդյունքում ֆիզիկական անձանց առաջացրած կենցաղային թափոնների տեղադրման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում, նույն օրենքի համաձայն, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորները:

  1. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում՝

1) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքները Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծողները, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծողները (այսուհետ սույն բաժնում՝ ներմուծողներ).

2) սույն մասի 1-ին կետին համապատասխան՝ ներմուծող և շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքում օտարողները (այսուհետ սույն բաժնում՝ ներմուծող-իրացնողներ).

3) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ արտադրողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված ապրանքների մասով, իսկ պատվիրատուի տրամադրած հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար` պատվիրատուն Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված ապրանքների մասով (այսուհետ սույն բաժնում՝ արտադրող-իրացնողներ):

Հոդված 163. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները
  1. Հայաստանի Հանրապետության ջրային և ընդերքի մասին օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Թափոնների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստներով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ:
  2. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը Օրենսգրքի սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը.

1) բնապահպանական մարմին` բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին.

2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում:

(163-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Գ Լ ՈՒ Խ 31

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆԲԱԶԱՆԵՎԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 164. Բնապահպանական հարկով հարկման օբյեկտը
  1. Բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝

1) մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը.

2) ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքը.

3) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝

ա. հատուկ հատկացված տեղերում տեղադրելը,

բ. հատուկ հատկացված տեղերում պահելը.

4) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը,

բ. ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը:

Հոդված 165. Բնապահպանական հարկով հարկման բազան
  1. Բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում բնապահպանական հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնապահպանական հարկի գումարը:
  2. Արտանետման աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում՝

1) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար՝ մթնոլորտային օդ արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալը.

2) արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար՝

ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեսակը՝ ըստ խմբերի,

բ. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների շարժիչի հզորությունը,

գ. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցների տեսակը և բեռնատարողությունը:

  1. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի փաստացի ծավալը` տվյալ ջրահեռացման ցանցը սպասարկող մաքրման կայանով չմաքրվող վնասակար նյութեր և միացություններ պարունակող արտահոսքերի ծավալը, իսկ մաքրման կայանների բացակայության կամ դրանց չաշխատելու դեպքում` վնասակար նյութեր և միացություններ պարունակող արտահոսքերի ամբողջ ծավալը:
  2. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝

1) հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում տեղադրված թափոնների ծավալը՝ ըստ վտանգավորության դասերի.

2) հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում պահվող թափոնների ծավալը՝ ըստ վտանգավորության դասերի:

  1. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝

ա. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ այդ ապրանքների մաքսային արժեքը,

բ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար՝ Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող՝ ԱԱՀ-ով հարկման բազան (առանց այդ ապրանքների համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարի).

2) ներմուծող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար՝ այդ ապրանքների արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի.

3) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման համար՝ այդ ապրանքների արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի.

4) ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների անհատույց կամ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից էականորեն ցածր արժեքով օտարման դեպքերում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան` առանց ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարների:

Հոդված 166. Բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակները
  1. Բնապահպանական հարկի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար սահմանվում են հարկման բազայի հետևյալ չափաքանակները.

1) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի.

2) բնապահպանական հարկ վճարողի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա բնապահպանական մարմնի սահմանած՝ արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների համար ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակներով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները.

3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի նորմաները.

4) ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված՝ ջրային ռեսուրս կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները, կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները,

բ. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան՝ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված՝ վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները.

5) թափոնների տեղադրման կամ պահման համար` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրամադրված (հաստատված) թափոնների տեղադրման սահմանաքանակներով սահմանված տեղադրման ծավալները: Սույն կետի կիրառության իմաստով՝ արդյունաբերական հրապարակից թափոնների դուրսբերումն առանց սահմանված կարգով ձևակերպված փաստաթղթերի (թափոնի անձնագիր, թափոնների հեռացման օբյեկտների հետ կնքված պայմանագրի) դիտարկվում է որպես սահմանաքանակի գերազանցում:

  1. Բնապահպանական հարկի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար հարկման բազայի չափաքանակները համարվում են զրոյական՝

1) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություն չունենալու կամ թույլտվություններում թույլատրելի արտանետումների ծավալները նշված չլինելու դեպքում.

2) ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություն չունենալու կամ տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրս կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալների մասին տվյալները նշված չլինելու դեպքում,

բ. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան՝ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները որոշված չլինելու դեպքում.

3) թափոնների տեղադրման կամ պահման դեպքում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`

ա. թափոնների տեղադրման սահմանաքանակները տրամադրված (հաստատված) չլինելու դեպքում,

բ. օրենքով սահմանված՝ չարտոնագրված աղբավայրերում թափոններ տեղադրելու կամ թափոնների պահման համար չնախատեսված վայրերում թափոններ պահելու դեպքում,

գ. թափոններ առաջացնողների կազմած թափոնների անձնագրերը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ չհամաձայնեցնելու դեպքում,

դ. թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնողների կողմից թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը բնապահպանական մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում,

ե. թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանողների կողմից թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն բնապահպանական մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում:

Հոդված 167. Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համարբնապահպանական հարկի դրույքաչափերը
  1. Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները).
Մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութեր Դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանում արտանետված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Փոշի 1800
Ածխածնի մոնօքսիդ 240
Ազոտի օքսիդներ (վերահաշված՝ ըստ ազոտի երկօքսիդի) 14800
Ծծմբային անհիդրիդ 1800
Քլոր 12000
Քլորոպրեն 90000
Մթնոլորտային օդն աղտոտող այլ (սույն աղյուսակում չնշված) նյութեր, որոնց մասով արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալը, կամ որոնց մասով բացակայում են մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունները, կամ թույլտվություններում նշված չեն սահմանային թույլատրելի արտանետումները Դօդ = 900 դրամ/ՍԹԿ,
որտեղ ՍԹԿ – ն օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է (կոնցենտրացիա)
  1. Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերն ավելացվում են 1.5 անգամ:
  2. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկման բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի չափաքանակները գերազանցող փաստացի արտանետված ծավալի համար, որպես դրույքաչափ, կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները)`

1) հնգապատիկը` չափաքանակները մինչև 5 (ներառյալ) անգամ գերազանցող մասի համար.

2) տասնապատիկը` չափաքանակները 5-ից ավելի անգամ գերազանցող մասի համար.

3) անկախ սույն մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, հնգապատիկը՝ բնապահպանական մարմնի սահմանած ժամանակավոր (մինչև 5 տարի ժամկետով) չափաքանակները գերազանցող մասի համար (ժամանակավոր չափաքանակների սահմանման ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջաններում): Սույն կետում նշված բնապահպանական միջոցառումների ծրագրի թերի կատարման կամ չկատարման դեպքում իրականացվում է ծրագրի չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատարման ժամանակահատվածի համար արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված բնապահպանական հարկի գծով պարտավորությունների վերահաշվարկ` արտանետումների չափաքանակները գերազանցող մասի համար կիրառելով սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դրույքաչափերը:

  1. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի փաստացի արտանետված ծավալի համար, որպես դրույքաչափ, կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները)`

1) տասնապատիկը, եթե հաշվետու ժամանակաշրջանում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում հետևյալ չափաքանակները.

Փոշի 2.0 տոննա
Ածխածնի մոնօքսիդ 1.5 տոննա
Ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) 1.0 տոննա
Ծծմբային անհիդրիդ 0.5 տոննա
Քլոր 0.1 տոննա
Սույն հոդվածի 1-ին մասում նշված մյուս բոլոր նյութերի համար 0.05 տոննա

2) քսանհինգապատիկը, եթե հաշվետու ժամանակաշրջանում արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են սույն մասի 1-ին կետում նշված չափաքանակները:

  1. 2018 թվականի հունվարի 1-ից արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից` որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:
Հոդված 168. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակարնյութերիարտանետմանհամարբնապահպանական հարկիդրույքաչափերը
  1. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները).

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` ըստ դրանց խմբերի.

Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի խումբը Տարեկան դրույքաչափը (դրամ)
Բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3.5 տոննան 5000
Բեռների փոխադրման համար նախատեսված` 3.5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 10000
Բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 15000

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման` ըստ շարժիչի հզորության.

Շարժիչի հզորություն Տարեկան դրույքաչափը ամբողջ հարկման բազայի նկատմամբ (դրամ)
մինչև 50 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 10 դրամ
51-80 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 20 դրամ
81-100 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 30 դրամ
101-150 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 40 դրամ
151-200 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 50 դրամ
201-250 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 60 դրամ
251-300 ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 70 դրամ
301 և ավելի ձիաուժ յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 100 դրամ

Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:

3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց` Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար՝ ըստ դրանց տեսակի և բեռնատարողության.

Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը Դրույքաչափը (դրամ)
Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի
նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում նորմաների սահմաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում
8703 21-8703 33 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև տասը մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար 3750 7500
8702 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված տասը և ավելի մարդ (ներառյալ՝ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների 10 000 20 000
8704 21
8704 31
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 5 000 10 000
8704 22
8704 32
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 10 000 20 000
8704 23 բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 15 000 30 000
  1. 2018 թվականի հունվարի 1-ից արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:
Հոդված 169. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար բնապահպանականհարկիդրույքաչափերը
  1. Ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները).
Արտանետվող վնասակար նյութեր և միացություններ Դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանում արտահոսքի յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Կախված նյութեր 5300
Ազոտ ամոնիակային 5100
Թթվածնի կենսաբանական պահանջ 18400
Նավթամթերք 204600
Պղինձ 1023900
Ցինկ 1023900
Սուլֆատներ 100
Քլորիդներ 30
Նիտրիտներ 511500
Նիտրատներ 1100
Ընդհանուր ֆոսֆոր 40000
Դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր 102300
Ծանր մետաղների աղեր 511500
Ցիան և ցիանի միացություններ 511500
Այլ վնասակար նյութեր և միացություններ՝ սույն աղյուսակում չնշված այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված՝ կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ բացակայում են ջրօգտագործման թույլտվությունները, կամ ջրօգտագործման թույլտվություններում նշված չեն սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները որոշված չեն Դջուր = 10000 դրամ/ՍԹԿձկն
որտեղ՝ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի կամ միացության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է
  1. Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսք իրականացնողների (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցողների) համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերը կրկնապատկվում են:
  2. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի կամ միացության չափաքանակները գերազանցող փաստացի արտահոսքի ծավալի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները):
  3. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի կամ միացության փաստացի արտահոսքի ծավալի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները) դրույքաչափերի`

ա. տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում,

բ. հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:

  1. 2018 թվականի հունվարի 1-ից ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:
Հոդված 170. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոններըհատուկհատկացվածտեղերումտեղադրելուկամ պահելու համար բնապահպանականհարկիդրույքաչափերը
  1. Հատուկ հատկացված տեղերում՝ թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).
Արտադրության և (կամ) սպառման
թափոններ՝ ըստ վտանգավորության դասի
Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում տեղադրված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Առաջին դասի վտանգավորության թափոններ 48 000
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 24 000
Երրորդ դասի վտանգավորության թափոններ 4 800
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ (բացառությամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց առաջացրած չտեսակավորված սպառման թափոնների) 1 500
Ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների և աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց կողմից առաջացրած տեսակավորված սպառման թափոնների) 600
Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար` ֆիզիկական անձանց կողմից առաջացրած տեսակավորված և չտեսակավորված սպառման թափոններ 60
  1. Հատուկ հատկացված տեղերում՝ արդյունաբերական հրապարակներում արտադրության և (կամ) սպառման թափոնների (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների) մեկանգամյա պահման համար բնապահպանական հարկը 2021 թվականի հունվարի 1-ից հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.
Արտադրության և (կամ) սպառման
թափոններ՝ ըստ վտանգավորության դասի
Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Առաջին դասի վտանգավորության թափոններ 62400
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 31200
Երրորդ դասի վտանգավորության թափոններ 6240
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ 1950
Ոչ վտանգավոր թափոններ 780
  1. Հատուկ հատկացված տեղերում՝ պոչամբարներում, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասերում և (կամ) համանման վայրերում ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկը 2021 թվականի հունվարի 1-ից հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.

1) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար.

Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Առաջին դասի վտանգավորության թափոններ 62400
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 31200
Երրորդ դասի վտանգավորության թափոններ 6240
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ 1950
Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ) 780

2) մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի համար.

Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)
Առաջին դասի վտանգավորության թափոններ 250
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ 120
Երրորդ դասի վտանգավորության թափոններ 25
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ 8
Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ) 3
  1. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկման բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում թափոնների՝ չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:
  2. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում թափոնների փաստացի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:
  3. 2018 թվականի հունվարի 1-ից արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:
Հոդված 171. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանականհարկիդրույքաչափերը
  1. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.
Ծածկագիրը՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ապրանքի համառոտ անվանումը Դրույքաչափը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար (%) Դրույքաչափը՝
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող, ինչպես նաև ներմուծող և իրացվող ապրանքների համար (%)
2707
2709 00
2710
2713
2714 90 000
2715 00 000
հանքային յուղեր, հում նավթ և հում նավթամթերք, նավթ և նավթամթերք, վառելիքաքսուքային նյութեր, մայթաձյութ և ասֆալտ (բացառությամբ 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490 ծածկագրերով դասակարգվող բենզինի, 2710 19 930 ծածկագրով դասակարգվող էլեկտրական մեկուսիչ յուղերի և 2710 91 000, 2710 99 000 ծածկագրերով դասակարգվող օգտագործված նավթամթերքի) 2.0 2.0
2710 19 930
2710 91 000
2710 99 000
էլեկտրական մեկուսիչ յուղեր, օգտագործված նավթամթերք 3.0 3.0
2903 41 000
2903 42 000
2903 43 000
2903 44 100
2903 44 900
ֆտորեռաքլորմեթան
(ֆրեոն-11), [CFCl3 ]
երկֆտորերկքլորմեթան
(ֆրեոն-12), [CF2 Cl2 ]
եռֆտորեռաքլորէթան
(ֆրեոն-113), [C2 F3 Cl3 ]
քառաֆտորերկքլորէթան(ֆրեոն-114), [C2F4 Cl2]
հինգֆտորքլորէթան
(ֆրեոն-115) [C2F5Cl]
2.0 2.0
2903 46 100
2903 46 200
2903 46 900
երկֆտորբրոմքլորմեթան
(հալոն-1211) [CF2BrCl]
եռֆտորբրոմմեթան
(հալոն-1301) [CF3Br]
քառֆտորերկբրոմէթան
(հալոն-2402) [C2F4 Br2]
2.0 2.0
3215 11 00
3215 19 000
տպագրական ներկ 3.0 3.0
3402 լվացող նյութեր 0.5 0.5
3701
3702
3704 00 100
3705
3706
կինո-ֆոտո ժապավեններ 0.8 0.8
3819 00 000 արգելակման հեղուկներ 2.0 2.0
3820 00 000 հակասառեցնող և հակասառցապատող հեղուկներ պատրաստի 2.0 2.0
3923
3925 10 000
պլաստմասսայից արտադրանք ապրանքների փաթեթավորման և տեղափոխման համար, 300լ ծավալից ավելի ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ պլաստմասսայից 2.0 2.0
4011
4012
անվադողեր 1.0 1.0
4013 ռետինե օդախցիկներ 1.0 1.0
6811
6812
6813
արտադրանք ասբեստից, ֆրիկցիոն նյութեր (բացառությամբ 6813 10 100 և 6813 90 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) 3.0 3.0
7019 ապակյա մանրաթել 0.8 0.8
78 կապար և կապարից պատրաստված արտադրանք 3.0 3.0
8311 10 էլեկտրոդներ 1.5 1.5
8421 23 ներքին այրման շարժիչների յուղի կամ վառելիքի ֆիլտրեր (բացառությամբ 8421 23 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) 1.0 1.0
8506 30 առաջնային մարտկոցներ
սնդիկ-օքսիդային
1.5 1.5
8506 40 առաջնային մարտկոցներ
արծաթ-օքսիդային
1.5 1.5
8506 80 առաջնային մարտկոցներ այլ 1.5 1.5
8507 10
8507 20
մարտկոցներ կապարային (բացառությամբ 8507 10 100 և 8507 20 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) 3.0 3.0
8507 30
8507 80
մարտկոցներ
կադմիում-նիկելային, մարտկոցներ այլ (բացառությամբ 8507 30 100 և 8507 80 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների)
2.0 2.0
8507 90 մարտկոցների մասեր (բացառությամբ 8507 90 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) 1.5 1.5
8532 22 000 էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ 3.0 3.0
8539 31 լյումինեսցենտային լամպեր թերմակատոդով 3.0 3.0
8539 32 100 սնդիկային լամպեր 3.0 3.0
8702, 8703, 8704, 8705 հինգ տարուց ավելի մինչև տասը տարի, ներառյալ՝ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 2.0 x
8702, 8703, 8704, 8705 10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 10.0 x
8702, 8703, 8704, 8705 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 20.0 x

Գ Լ ՈՒ Խ 32

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 172. Բնապահպանական հարկի արտոնությունները
  1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են՝

1) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար.

2) հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով.

3) հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ տարվա ամբողջ ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:
  2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները.

2) Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումը, ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, որոշում է Կառավարության լիազոր մարմինը.

3) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների անձնակազմի անդամների համար՝ դիվանագիտական վկայականը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող բնապահպանական հարկ վճարողների համար՝ նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում՝ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշումը.

3) Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը:

  1. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար բնապահպանական հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածքով այդ ապրանքները տարանցիկ տեղափոխողները:
  2. Արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու և (կամ) պահելու համար բնապահպանական հարկից ազատվում են ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար:

(172-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Գ Լ ՈՒ Խ 33

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 173. Հաշվետու ժամանակաշրջանը
  1. Բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը, բացառությամբ սույն բաժնով սահմանված դեպքերի:
Հոդված 174. Պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման ընդհանուրկարգը
  1. Պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 164-րդ հոդվածով սահմանված հարկման յուրաքանչյուր օբյեկտի համար՝ հարկման բազայի և դրույքաչափերի հիման վրա՝ հաշվի առնելով հարկման բազայի չափաքանակները:
Հոդված 175. Մթնոլորտային օդ վնասակար նյութերիարտանետմանհամար պետականբյուջեվճարմանենթակաբնապահպանականհարկի հաշվարկման կարգը
  1. Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մթնոլորտային օդ արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալների հիման վրա՝

1) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալների սահմաններում արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալների և Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի (նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում՝ բազմապատիկ դրույքաչափերի) արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

2) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները գերազանցող՝ արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալների և Օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով՝ հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

3) հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում հաշվետու ժամանակաշրջանում արտանետված վնասակար նյութերի փաստացի ամբողջ ծավալների և Օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով՝ հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

4) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները սահմանված կարգով հաստատվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, մինչև դրանց հաստատվելու օրն ընկած ժամանակահատվածում արտանետված վնասակար նյութերի փաստացի ծավալների մասով պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով, իսկ սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները հաստատվելու օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտանետումների՝ այդ ժամանակահատվածը ներառող օրերի համար հաշվարկված ծավալները.

5) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները սահմանված կարգով փոփոխվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, հաշվետու ժամանակաշրջանի՝ մինչև փոփոխվելու օրը և այդ օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածների համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտանետումների՝ համապատասխան ժամանակահատվածները ներառող օրերի համար հաշվարկված համապատասխան ծավալները:

  1. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար պետական բյուջե վճարման ենթակա տարեկան բնապահպանական հարկը Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցի, այլ ինքնագնաց մեքենայի և մեխանիզմի, ինչպես նաև լողամիջոցի համար հաշվարկվում է հարկման բազայի և Օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված համապատասխան տարեկան դրույքաչափերի արտադրյալով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում:
Հոդված 176. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)` ՀայաստանիՀանրապետությունմուտքգործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար պետականբյուջե վճարմանենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը
  1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար՝ Օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերով:
Հոդված 177. Ջրային ռեսուրս վնասակարնյութերիև (կամ) միացությունների արտահոսքի համարպետականբյուջեվճարմանենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը
  1. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և (կամ) միացությունների փաստացի արտահոսքի ծավալների հիման վրա՝

1) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալների սահմաններում արտանետված վնասակար նյութերի և (կամ) միացությունների փաստացի ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի (նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում՝ կրկնապատիկ դրույքաչափերի) արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

2) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները գերազանցող՝ վնասակար նյութերի և միացությունների փաստացի արտահոսքի ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

3) հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում հաշվետու ժամանակաշրջանում վնասակար նյութերի և միացությունների փաստացի արտահոսքի ամբողջ ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները.

4) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները սահմանված կարգով հաստատվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, մինչև դրանց հաստատվելու օրն ընկած ժամանակահատվածում վնասակար նյութերի և (կամ) միացությունների փաստացի արտահոսքի ծավալների մասով պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով, իսկ սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները հաստատվելու օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտահոսքի՝ այդ ժամանակահատվածը ներառող օրերի համար հաշվարկված ծավալները.

5) այն դեպքերում, երբ սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները սահմանված կարգով փոփոխվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, հաշվետու ժամանակաշրջանի՝ մինչև փոփոխվելու օրը և այդ օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածների համար հիմք են ընդունվում սահմանային թույլատրելի արտահոսքի՝ համապատասխան ժամանակահատվածները ներառող օրերի համար հաշվարկված համապատասխան ծավալները:

  1. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից՝ ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման և ջրային ռեսուրս վնասակար նյութեր և (կամ) միացություններ արտահոսքի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է ջրային ռեսուրս արտահոսվող կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի 90 տոկոսի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և Օրենսգրքի 169-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Կառավարությունը:
  2. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում:

(177-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Հոդված 178. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկհատկացվածտեղերումտեղադրելուկամ պահելու համար պետականբյուջեվճարմանենթակա բնապահպանականհարկի հաշվարկման կարգը
  1. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված և (կամ) պահված թափոնների փաստացի ծավալների հիման վրա՝

1) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված թափոնների տեղադրման սահմանաքանակների սահմաններում հատուկ հատկացված տեղերում պահված և (կամ) տեղադրված՝ ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների փաստացի ծավալների և Օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալով՝ հաշվի առնելով նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները.

2) հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված թափոնների տեղադրման սահմանաքանակները գերազանցող՝ պահված և (կամ) տեղադրված ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների փաստացի ծավալների և սույն բաժնի 170-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները.

3) հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում հաշվետու ժամանակաշրջանում պահված և (կամ) տեղադրված ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների փաստացի ծավալների և Օրենսգրքի 170-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալով` հաշվի առնելով նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները.

4) այն դեպքերում, երբ թափոնների տեղադրման սահմանաքանակները սահմանված կարգով հաստատվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, մինչև դրանց հաստատվելու օրն ընկած ժամանակահատվածում պահված թափոնների փաստացի ծավալների մասով պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով, իսկ սահմանաքանակները հաստատվելու օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածի համար հիմք են ընդունվում սահմանաքանակների` այդ ժամանակահատվածը ներառող օրերի համար հաշվարկված ծավալները.

5) այն դեպքերում, երբ թափոնների տեղադրման սահմանաքանակները սահմանված կարգով փոփոխվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, հաշվետու ժամանակաշրջանի՝ մինչև փոփոխվելու օրը և այդ օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածների համար հիմք են ընդունվում սահմանաքանակների՝ համապատասխան ժամանակահատվածները ներառող օրերի համար հաշվարկված համապատասխան ծավալները:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում:
  2. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում պահելու համար բնապահպանական հարկի հաշվարկման՝ սույն հոդվածի դրույթները կիրառվում են` հաշվի առնելով Օրենսգրքի 21-րդ բաժնով սահմանված եզրափակիչ և անցումային դրույթները:
Հոդված 179. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար պետականբյուջեվճարմանենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը
  1. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող` Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:
  2. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով: Ներմուծող հարկ վճարողները սույն մասում նշված բնապահպանական հարկը հաշվարկում են ինքնուրույն և հաշվարկված բնապահպանական հարկի գումարը ներառում են Օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում:
  3. Ներմուծող-իրացնողների կողմից հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված՝ Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և իրացվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:
  4. Արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված և հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված՝ Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:
  5. Ներմուծող-իրացնողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման համար սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից հաշվանցվում (պակասեցվում) են՝

1) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված և օտարված՝ այդ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.

2) ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված և օտարված՝ այդ ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:

  1. Արտադրող-իրացնողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման համար սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից հաշվանցվում (պակասեցվում) են՝

1) օտարված ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործված՝ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.

2) օտարված ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործված՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.

3) օտարված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված` Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:

  1. Եթե սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ մատակարարներին վճարումները կատարվում են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում, ապա այդ գումարների մասով հաշվանցումները (պակասեցումները) կարող են կատարվել (Օրենսգրքով սահմանված կարգով ու դեպքերում ճշտված հարկային հաշվարկների ներկայացմամբ) միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման հաշվետու ժամանակաշրջանում` սույն հոդվածով սահմանված կարգով: Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան՝ հաշվետու ժամանակաշրջանում օտարված ապրանքների համար հաշվարկված բնապահպանական հարկից չհաշվանցված (չպակասեցված) գումարները բնապահպանական հարկ վճարողի՝ առաջիկա բնապահպանական հարկի վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:
  2. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում:
Հոդված 180. Բնապահպանական հարկի գծով հարկային հաշվարկների ներկայացումը
  1. Բնապահպանական հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները:
  2. Բնապահպանական հարկ վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկներ և Կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին:

(180-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն)

Գ Լ ՈՒ Խ 34

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՀԱՇՎԻՆՄՈՒՏՔԱԳՐՄԱՆԿԱՐԳԸ

Հոդված 181. Բնապահպանական հարկի գումարիվճարումը
  1. Սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
  2. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում հետևյալ ժամկետներում ու կարգով.

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված է տեխնիկական զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի.

2) եթե սույն մասի 1-ին կետում նշված դեպքում տարեկան տեխնիկական զննության փոխարեն սահմանված է տեխնիկական զննության այլ պարբերականություն, ապա Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը վճարվում է`

ա. հարկային տարվա ընթացքում երկու տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև հարկային տարվա երկրորդ տեխնիկական զննությունը,

բ. երկու հարկային տարվա ընթացքում մեկ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` տարեկան բնապահպանական հարկի գումարի կրկնապատիկի չափով` մինչև յուրաքանչյուր տեխնիկական զննությունը.

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող այն ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար, որոնց համար սահմանված չէ տեխնիկական զննության պահանջ, Օրենսգրքի 175-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը յուրաքանչյուր հարկային տարվա համար վճարվում է մինչև տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ.

4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար Օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս: Կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթուղթը) բնապահպանական հարկ վճարողները պահպանում են՝ հետագայում բնապահպանական հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս մաքսային մարմինները ստուգում են հարկ վճարողի կատարած բնապահպանական հարկի հաշվարկը կամ բնապահպանական հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտումներից հետո ապահովելով բնապահպանական հարկի գումարի լրավճարումը: Սույն հոդվածի կիրառության իմաստով բնապահպանական հարկի վճարումը կամ բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթեր են նաև՝

ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագիրը, որում արտացոլած է բնապահպանական հարկի վճարված գումարը,

բ. ԵՏՄ անդամ պետություններից ավտոտրանսպորտային միջոցների մուտքի դեպքում սույն բաժնով սահմանված կարգով ու չափերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բնապահպանական հարկի կատարված վճարումների անդորրագրերը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի դեպքում մաքսային մարմինները ստուգում են սույն բաժնին համապատասխան բնապահպանական հարկի հաշվարկված և վճարված լինելը կամ բնապահպանական հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը: Ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ բնապահպանական հարկի վճարումը հավաստող անդորրագրերի և (կամ) տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրի վրա դրվում է «բնապահպանական հարկը վճարված է մինչև …» նշումով կնիք, որից հետո հայտարարագրերն ու անդորրագրերը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետությունում երթևեկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում չեն կարող օգտագործվել որպես բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում մաքսային մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով պահանջի դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության մարմնին բնապահպանական հարկ վճարողները ներկայացնում են բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող` Օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ մասում նշված համապատասխան փաստաթղթերը:

  1. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման համար բնապահպանական հարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում հետևյալ ժամկետներում ու կարգով.

1) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում մինչև այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.

2) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցման ժամանակ, բայց ոչ ուշ, քան ապրանքների բացթողնումը՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ՝ վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելով մաքսային մարմին:

Եթե նախապես հայտարարագրված մաքսային ընթացակարգը փոխարինվում է այլ մաքսային ընթացակարգով, անկախ ներմուծումից հետո այդ ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգի փոփոխությունից, ապա շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկը հաշվարկվում և գանձվում է Հայաստանի Հանրապետության սահմանով յուրաքանչյուր մուտքի համար մեկ անգամ:

Հոդված 182. Բնապահպանական հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին, հաշվանցումըև (կամ) վերադարձը
  1. Բնապահպանական հարկի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված է հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
  2. Բնապահպանական հարկի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված չէ հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, հաշվանցվում և (կամ) վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով:

(182-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)