Taxinfo
Տվեք Ձեր հարցը  
Ուղարկել ընկերներին  
Login: 
Ծածկագիր: 
Գրանցվել
Ծածկագրի վերականգնում
 
Մեկնարկային էջ
Նորություններ
Օրենսդրական ակտեր
Հաշվետվություններ
Հարց ու պատասխան
Հաշվետվությունների օրացույց
Վարչական իրավախախտումներ
Կազմակերպությունների ստուգումներ
Աշխատանքային օրենսդրություն
Առևտուր և սպասարկում
Հարցումներ
Պետական մարմիններ
Բանկային հաշվեհամարներ
Խոշոր հարկատուներ
Աշխատատեղեր
Բլոգեր
Ինչու գրանցվել
Ինչպես օգտվել
Անհրաժեշտ ծրագրեր
Ռեզյումեներ
Тест для поисковиков и браузеров не поддерживающих плагины

Ավելացնել ընտրյալի մեջ
Մեկնարկային էջ
Վարչական իրավախախտումներ
Այս էջում ներկայացնում ենք վարչական իրավախախտումները եւ պատժամիջոցները Վարչական
իրավախախտումների մասին ՀՀ Օրենսգրքի համաձայն
Նկարագրությունը վերաբերվում է վարչական իրավախախտումներին հետեւյալ ոլորտներում
  • Հարկային օրենսդրություն
  • Աշխատանքային օրենսդրություն
  • Ձեռնարկատիրություն եւ առեւտուր
  • Հաշվապահական հաշվառում
  • Սոցիալական քարտերի կիրառում
  • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ 

    Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում Աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն չներկայացնելը`
    առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: 

    ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՇԽԱՏՈՂ ՊԱՀԵԼԸ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 84-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ, 4-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉՆԵՐԱՌԵԼԸ 

    Առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելը`
    առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

    Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՉՎԱՐԵԼԸ 

    Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը`առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

    ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉՀԱՇՎԱՐԿԵԼԸ ԵՎ (ԿԱՄ) ՉՎՃԱՐԵԼԸ

    Գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`
    առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

    Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով