ԱՏԳ ԱԱ 8447 90 000 1 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման դեպքում “Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից” ՀՀ Օրենքի առաջին հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման վերաբերյալ
“Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից” Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի`
1) 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքով հաստատվում է կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից,
2) ԱՏԳ ԱԱ 8447 90 000 1 ծածկագրին դասվող ապրանքները ներառված են օրենքի 1-ին պարբերությամբ հաստատված ցանկում, որոնց ներմուծումը ազատված է ավելացված արժեքի հարկից,
3) 4-րդ պարբերության համաձայն` Ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից ԱՏԳ ԱԱ 84 եւ 85 ապրանքային ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8447 90 000 1, 8450 11, 8451 21, 8452 10, 8508 11 000 0, 8508 19 000 1, 8509 4, 8516 31 000, 8516 33 000 0, 8516 40, 8516 50, 8516 60 101 0, 8516 71, 8516 72, 8519 20, 8521 90 000 1, 8528 72 ծածկագրերին դասվող ապրանքների) ներմուծումը, անկախ նույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից, ինչպես նաեւ ԱՏԳ ԱԱ 2505100000, 250900, 2517102000, 2518200000, 2529100000, 2807, 2817000000, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906, 3921903000, 4002, 4003, 4004, 4005, 4007, 7201, 7202, 7203, 7204, 7205, 7206, 7207, 7402, 7403, 7404, 7405, 7406, 7407, 7408, 7409, 7410, 7411, 7412, 7413, 7415, 7419991000, 7501, 7502, 7503, 7504, 7505, 7506, 7507, 7508, 7603, 7604, 7605, 7801, 7802, 7804, 7901, 7902, 7903, 7904, 7905, 7907, 8001, 8002, 8003, 8101, 8103, 8104, 8105, 8106, 8107, 8108, 8109, 8110, 8111, 8112, 8113, 8704 10 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Վերոնշյալ դրույթների կիրառության հետ կապված հարցերի ճշտման նպատակով, ղեկավարվելով “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված ցանկում ներառված` ԱՏԳ ԱԱ 8447 90 000 1 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից` անկախ ներմուծող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից: