Չէի պատկերացնի , որ պաշտպանելու եմ ՊԵԿ-ի դիրքորոշումը, բայց դե ստացվեց:
Իմացա որ կա շոուբիզնեսի ներկայացուցիչ Ջուս անունով:
Ով հակադարձեց ՊԵԿ նախագահի այն պնդմանը , թե երգիչները պետք է եկամտահարկ վճարեն իրենց եկամուտներից:
Հնչեց “Ինչ ենք ստանում, որ մի հատ էլ հարկ տանք” “Էդ առաջ կար հազար դոլարանացող ելույթ, հիմա տենց բան չկա”, “Հայաստանում ինձ չեն գնահատում դրա համար 30,000 դրամ են տալիս”:
Իհարկե ամենալավը “Կարող եք տեսնել, թե դրսի համերգներին ինձ ինչպես են ընդունում, բայց այստեղ գումար չկա, չկա այն գումարը, որին արժանի է իմ ելույթը”:
Ակնարկ 1. Իսկ ինչ՞ով եք դուք ուսուցչից, բժշկից եւ վարորդից վեր: Այդ մարդիկ էլ ծանր աշխատում են, սակայն ամեն մի կոպեկից հարկ են վճարում: Նույնիսկ 30,000 դրամ ԱՄՍԱԿԱՆ աշխատավարձից:
Ակնարկ 2. Եթե դրսում տենց լավ են ընդունում եւ վճարում, տեղեկացնեմ, որ այդ գումարներից էլ պետք հարկ վճարել Հայաստանում: Օրենքն է այդպես ասում:
Ակնարկ 3. Եթե ելույթի գինը 30,000 դրամ է, հրավիրում եմ երգելու մեր հավաքույթին: Օրը թող ինքը ընտրի:
Իսկ եթե լուրջ, մեր երգիչների մոտ ինչ-որ աստղայինի խնդիր կա: Մենք այսպիսի լավը , չեք գնահատում, կփախչենք երկրից:
Ինչ ասեմ բարի ճանապարհ:
Ես մի երգիչ Արսեն, ազգանունը չեմ հիշում, ավելի խիստ ասեց:
Հարկ չեմ տա, թող պետությունը պաշտպանի իմ հեղանակային իրավունքները:
Կարելի է համաձայնվել, որ պետությունը իր այդ պարտականությունում թերացել է, բայց քանի անգամ է Արսենը դատի տվել խախտողներին, ռադիոկայաններին, խանութներին եւ ռեստորաններին: Համոզված եմ ոչ մի անգամ, քանի որ շահերը շատ են հատվում:
Սակայն պետության թերացումը հարկ վճարելու պարտավորության հետ կապ չունի: Պետությունը նույնպես թերացել է առողջապահության, կրթության, ճանապարհաշինարարության, անվտանգության հարցերում:
Եւ ինչ, Արսեն: Նույնիսկ այդ դեպքում դու օգտվում ես թերի բժշկությունից, դպրոցից, ճանապարհներից, ոստիկանությունը եւ բանակը ինչ որ չափով պաշտպանում են քեզ:
Ո՞վ դրա համար վճարի:
Ուսուցիչները, բժիշները, վարորդները:
Չէ որ դուք աստղ եք :