Ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ՌԴ պետական բյուջե վճարված հարկերի մասով համախառն եկամտից նվազեցումների վերաբերյալ
ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
15.01.2021, N 121
Հարց
“Ա” կազմակերպությունը, գովազդի տեղադրման պայմանագրի համաձայն` էլեկտրոնային եղանակով համացանցում գովազդի տեղադրման եւ տարածման ծառայություններ է մատուցում ՌԴ ռեզիդենտ “Բ” կազմակերպությանը: Համաձայն ՌԴ օրենսդրությանը “Ա” կազմակերպությունը հաշվառվել է ՌԴ հարկային մարմնում եւ ՌԴ հարկային օրենսգրքի 174.2 հոդվածի ՌԴ պետական բյուջե է վճարում ավելացված արժեքի հարկ:
Տվյալ դեպքում ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս ռեզիդենտ շահութահարկ վճարողը համախառն եկամտից կարո՞ղ է նվազեցնել ՌԴ հարկային օրենսգրքի 174.2 հոդվածով սահմանված կարգով հաշվետու ժամանակահատվածում հաշվարկած եւ ՌԴ պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի գումարը:
Պատասխան ՀՀ հարկային օրենսգրքի`
– 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով “-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով եւ օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ,
– 121-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով “-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաեւ չփոխհատուցվող եւ օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) եւ վճարները:
Հաշվի առնելով վերը նշվածը` հայտնում ենք, որ շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են չփոխհատուցվող եւ օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) եւ վճարները (տվյալ դեպքում` ՌԴ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ն)` օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի առկայության դեպքում` օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ