Վարչարարությունը պատճառների դեմ, թե սիմպտոմների

Հարկային վարչարարությունը պետք է ուղղվի պատճառների դեմ պայքարի, ոչ թե սիմպտոմների:

Մինչեւ օրենդրական փոփոխություններ հարկային մարմինները ահռելի գործ ունեն անելու:

Ամենօրվա աղմկոտ բացահայտուները վկայում են թե ինչ որ փոքր խանութ ՀԴՄ չի տվել, եւ տուգանվել է: Դրանից հետո ոչ մի աշխատանք չի տարվում պատճառը հասկանալու համար:

Որն է պատճառը այդ ՀԴՄ խախտումների: Արդյոք փոքր ձեռներեցների հարկեր թաքցնելն է: Ամենեւին:

Փոքր խանութը լիովին կախված է իր մատակարարներից, որոնք հիմանկանում մեծ ընկերություններ են, նաեւ Չեբոլների անդամենր: Դրանց մի մասը առ այսօր նորմալ փաստաթուղթ չի տալիս ապրանք մատակարարելիս կամ արհեստականորեն բարդացնում է դրա տալը: Դա վերաբերվում է համարյա բոլոր ապրանքներին, պաղպաղակից եւ հանքային ջից սկսած սիգարետով վերջացրած: Դա պատճառներից մեկը, որ խանութը ստիպված է ՀԴՄ-ով խախտումները փակել: Այդ խանութների եկամուտը հազիվ թե ապահովում են մեկ ընտանիքի համեստ կարիքները: Դրանք չեն չարիքը, սակայն ՊԵԿ գնում է ոչ թե ճիշտ ճանապարհով, այլ հեշտ:

Իսկ ինչպ՞ես են այդ մատակարարները իրենց թույլ տալիս առանց փաստաթուղթ մատակարարում անել: Պատասխանը մեկն է՝ չվերահսկվող մաքսային ներմուծումներ: Մի գուցե ՊԵԿ սկսի այդտեղից, որ հետո շղթայի օրենքով տարածվի փաստաթղթավորումը:

Հենց դա կլինի պատճառների, այլ ոչ թե սիպտոմների դեմ պայքարը: