Բ Ա Ժ Ի Ն  10

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸ

Գ Լ ՈՒ Խ  40

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸ, ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 197. Բնօգտագործման վճարը

 

1. Բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար սույն բաժնին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

2. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ բնօգտագործման վճարի տեսակ է ռոյալթին, որը մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար, սույն բաժնին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

(197-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 198. Բնօգտագործման վճար վճարողները

 

1. Բնօգտագործման վճար վճարող են համարվում Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն հոդվածում նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝

1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրային ռեսուրսների (գետեր, լճեր) ջրօգտագործողները.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ստորերկրյա (խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող) քաղցրահամ և թերմալ ջրային ռեսուրսներ արդյունահանողները.

3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողները (այդ թվում՝ արտադրված ածխաթթու գազի համար).

4) աղի արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում աղի արդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողները.

5) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանում իրականացնող ընդերքօգտագործողները.

6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարներն օգտագործողները.

7) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողները:

2. Ռոյալթի վճարողներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և մետաղի խտանյութ (այսուհետ սույն բաժնում՝ խտանյութ) կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.

2) Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և այդ հանքավայրերից արդյունահանված մետաղական օգտակար հանածոներից առանց խտանյութի ստացման ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.

3) ընդերքօգտագործման թափոններից և (կամ) հանքաքարից մետաղի խտանյութ և (կամ) ձուլվածք կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալուց:

 

Հոդված 199. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները

 

1. Հայաստանի Հանրապետության ջրային, ընդերքի մասին և անտառային օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ:

2. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը.

1) ընդերքօգտագործման լիազոր մարմին` ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին.

2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում.

3) բնապահպանական մարմին` բնապահպանության, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմին.

4) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

(199-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  41

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏԸ, ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 200. Բնօգտագործման վճարի օբյեկտը

 

1. Բնօգտագործման վճարի օբյեկտներ են համարվում՝

1) մակերևութային ջրերի օգտագործումը.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանումը.

3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանումը (այդ թվում` ածխաթթու գազի արտադրությունը).

4) աղի արդյունահանումը.

5) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանումը.

6) կենսապաշարների օգտագործումը.

7) ռոյալթիի օբյեկտը` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ հանքաքարի կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված` Օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված արտադրանքի օտարումը:

 

Հոդված 201. Բնօգտագործման վճարի բազան

 

1. Բնօգտագործման վճարի բազա է համարվում բնօգտագործման վճարի օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնօգտագործման վճարի գումարը: Մասնավորապես՝

1) մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում մակերևութային ջրային ռեսուրսներից ջրառի՝ բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով վերցրված ջրի փաստացի ծավալը.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում ստորերկրյա (խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող) քաղցրահամ և թերմալ ջրային ռեսուրսներից օգտագործված (արդյունահանված) ջրի փաստացի ծավալը` հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը.

3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման (այդ թվում` ածխաթթու գազի արտադրության) համար բնօգտագործման վճարի բազա է համարվում՝

ա. արդյունահանված հանքային ջրի փաստացի ծավալը՝ հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը,

բ. եթե ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանմանը զուգահեռ իրականացվում է նաև ածխաթթու գազի արտադրություն, ապա ածխաթթու գազի արտադրության համար բնօգտագործման վճարի բազա է համարվում արտադրված ածխաթթու գազի փաստացի ծավալը.

4) աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում արդյունահանված աղի փաստացի ծավալը.

5) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալը (այսուհետ սույն բաժնում նաև` մարված պաշար)՝ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների: Սույն կետի կիրառության իմաստով՝ տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ են համարվում պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում հանածոյի արդյունահանման նպատակով ընտրված տեխնոլոգիաների և համակարգերի կիրառման ժամանակ առաջացած օգտակար հանածոների կորուստները, որոնք ամրագրված են օգտակար հանածոների արդյունահանման նախագծում, և որոնց առավելագույն չափը չի կարող գերազանցել օգտակար հանածոների պաշարների գնահատման համար հիմք հանդիսացող երկրաբանատնտեսագիտական հիմնավորմամբ հաստատված տեխնոլոգիական կորուստների չափը.

6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա են համարվում բուսական և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող՝ փաստացի օգտագործված կենսապաշարի ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը:

 

Հոդված 202. Ռոյալթիի բազան

 

1. Ռոյալթիի բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` սույն բաժնում խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառությունը:

2. Ռոյալթիի հաշվարկման համար իրացման շրջանառությունը որոշվում է հաշվեգրման եղանակով:

3. Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.

1) մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` մատակարարման պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան՝ խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

2) որպես մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գին՝ հիմք է ընդունվում մատակարարված խտանյութի համար մատակարարի և գնորդի միջև կնքված՝ խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան ըստ գնորոշման ժամանակահատվածի և գնանշումների (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված պայմանագրի գինը: Եթե խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան՝ խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար, որպես ֆիզիկական ծավալի գին, հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով որոշված պայմանագրի գինը` առանց ավելացված արժեքի հարկի.

3) ռոյալթիի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված (անկախ մատակարարման պայմաններից) խտանյութի իրացման շրջանառություն է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ֆիզիկական ծավալի համար մատակարարի և գնորդի միջև կնքված արտադրանքի մատակարարման պայմանագրով որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) պայմանագրի գինը՝ հիմք ընդունելով հետևյալը.

ա. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պայմանագրի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված ֆիզիկական ծավալից մատակարարման պահին որոշված ծավալի բացասական շեղման առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված ծավալի երկու տոկոսը,

ա1. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս խտանյութի առանձին տեսակների համար վճարվող մետաղներ են համարվում՝

– պղնձի խտանյութերի դեպքում՝ պղինձը, ոսկին, արծաթը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,

– մոլիբդենի խտանյութի դեպքում՝ մոլիբդենը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,

– ցինկի խտանյութի դեպքում՝ ցինկը, ոսկին, արծաթը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,

– այլ խտանյութերի դեպքում՝ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող մետաղները,

ա2. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս Կառավարությունը կարող է սահմանել՝

– վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն սահմանաչափերը։ Կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,

– մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը: Սահմանաչափերը հրապարակվում են՝ հիմնվելով մասնագիտացված միջազգային պարբերականների, այդ թվում՝ Վուդ Մակենզի (Wood Mackenzie), Մետալ Բյուլետին (Metal Bulletin) կամ համանման հեղինակությամբ միջազգային այլ պարբերականների կողմից մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրին։ Կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,

բ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պահին կամ դրանից հետո արձանագրված` պայմանագրով նախատեսված ցուցանիշներից ավելի շեղումներով պայմանավորված իրացման շրջանառության նվազեցումները (այդ թվում՝ մատակարարված խտանյութում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (տուգանային տարրերի) համար պայմանագրով նախատեսված չափից ավելի գների նվազեցումները, խոնավության համար պայմանագրով նախատեսված թույլատրելի ցուցանիշի խախտման դեպքում պայմանագրի գնի նվազեցումները) հաշվի չեն առնվում,

գ. եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ սույն օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում՝ սույն օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը,

դ. խտանյութի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են, և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիների հարկային հաշվարկներում):

4. Ռոյալթի վճարողի կողմից ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.

1) ձուլվածքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված ձուլվածքի մատակարարման պայմանագրին համապատասխան, հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով.

2) հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծություն (խտանյութի ֆիզիկական ծավալ) է համարվում ձուլվածքի կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված` տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը` խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

3) ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված ձուլվածքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները:

5. Ռոյալթի վճարողի կողմից խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.

1) վերջնական արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` արտադրանքի մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված բոլոր մետաղների կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով.

2) վերջնական արտադրանքում յուրաքանչյուր մետաղի համար ռոյալթիի հաշվարկման իմաստով հիմք է ընդունվում տվյալ մետաղի խտանյութի ֆիզիկական ծավալի (խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) տեխնոլոգիապես հիմնավորված այն հաշվարկային մեծությունը, որը ծախսվել է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված արտադրանքում պարունակվող տվյալ ծավալի մետաղի ստացման համար.

3) վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները:

6. Իրացման շրջանառության որոշման նպատակով, առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում դրանում պարունակվող մետաղի փաստացի քանակությունը` գրամներով կամ տոննաներով: Սույն մասով սահմանված արտադրանքի օտարման դեպքում իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մետաղների վերջնական պարունակությունից (արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով), կիրառելով մետաղների միջազգային միջին գները:

7. Սույն օրենքի կիրառության իմաստով՝ մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):

(202-րդ հոդվածը լրաց., խմբ. 01.03.17 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 203. Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները

 

1. Բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար սահմանվում են բնօգտագործման վճարի բազայի հետևյալ չափաքանակները.

1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալները.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները.

3) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված (այդ թվում` ածխաթթու գազի արտադրված) պաշարների, ինչպես նաև աղի արդյունահանված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, հանքարդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները.

4) պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկներում արտացոլված` փաստացի մարված ծավալները: Ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև պայմանագրով օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների փոփոխությունը` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկներում արտացոլված` պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցող փաստացի մարված ծավալները համարվում են չափաքանակները գերազանցող ծավալներ.

5) կենսապաշարների օգտագործման համար՝

ա. բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն կնքված անտառօգտագործման պայմանագրերով (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսերով, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդերներով) սահմանված բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) ծավալները,

բ. բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից տրված բուսական պաշարների օգտագործման թույլտվություններով կամ լիցենզիաներով սահմանված բուսական պաշարների օգտագործման (մթերման, հավաքի, անասունների արածեցման և այլ տեսակների) ծավալները,

գ. կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով և լիցենզիայով սահմանված կենսապաշարների օգտագործման ծավալները:

2. Բնօգտագործման վճարի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները համարվում են զրոյական հետևյալ դեպքերում.

1) մակերևութային ջրերի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ չունենալը կամ ջրօգտագործման թույլտվություններում մակերևութային ջրերի ջրառի ծավալները նշված չլինելը.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ չունենալը կամ ջրօգտագործման թույլտվություններում ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները նշված չլինելը.

3) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (այդ թվում` աղի) և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ընդերքօգտագործման պայմանագիր չունենալը կամ պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները նշված չլինելը.

4) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն՝ բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագիր (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդեր) չունենալը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագիր չունենալը կամ պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները նշված չլինելը:

 

Հոդված 204. Մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

 

1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները).

 

Մակերևութային ջրերի օգտագործման նպատակը (նշանակությունը)

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար
(դրամ)

Ձկնատնտեսական նպատակով

1

Արդյունաբերական նպատակներով

0.5

Խմելու-կենցաղային նպատակներով,
բացառությամբ 4-րդ կետում նշված դեպքի

0.5

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար

0.025

Ոռոգման նպատակով

0

2. Սևանա լճից ջրօգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները).

 

Մակերևութային ջրերի
օգտագործման նպատակը

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

Ոռոգման նպատակով

0.2

Այլ նպատակներով

1.5

3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով ջրօգտագործման՝ չափաքանակները գերազանցող փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափի`

1) տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում.

2) հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:

5. 2018 թվականի հունվարի 1-ից մակերևութային ջրերի օգտագործման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 

Հոդված 205. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

 

1. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 

Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակը (նշանակությունը)

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

Ցանկացած նպատակներով, բացառությամբ 2-րդ կետում նշված դեպքի

1.0

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար

0.05

 

2. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի՝ ոռոգման նպատակից տարբերվող ցանկացած նպատակով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է 1.0 դրամ դրույքաչափով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները):

3. Ռեկրեացիոն (այդ թվում՝ հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով ստորերկրյա թերմալ ջրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է 50 դրամ դրույքաչափով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները):

4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով արդյունահանման չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալների համար որպես դրույքաչափեր կիրառվում են նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի արդյունահանված ջրի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի`

1) տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում.

2) հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:

6. 2018 թվականի հունվարի 1-ից ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 

Հոդված 206. Ստորերկրյա հանքային ջրերի և աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

 

1. Ստորերկրյա հանքային ջրի արդյունահանված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 

Հանքային ջրի արդյունահանման նպատակը (նշանակությունը)

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

Արդյունաբերական նպատակով

5650

Բուժական նպատակով, այդ թվում՝
ա. բալնեոբուժման (լոգանքներ, ցնցուղ, հիդրոմերսում, հոգնա, խմելու միջոցով և այլն) համար`

300

բ. ըմպելասրահներում օգտագործման համար`

0

Ածխաթթու գազ ստանալու նպատակով

230

Ռեկրեացիոն (այդ թվում՝ հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով

75

2. Արտադրված ածխաթթու գազի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 

Հանքավայր

Դրույքաչափը՝ արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

«Ջերմուկ» հանքավայր

60

«Արզնի» հանքավայր

70

«Հանքավան» հանքավայր

60

«Բջնի» հանքավայր

55

«Լիճք» հանքավայր

45

«Սոլակ» հանքավայր

45

«Քարաշամբ» հանքավայր

60

«Արզական» հանքավայր

115

«Սայաթ-Նովա» հանքավայր

115

Այլ հանքավայրեր

45

3. Աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 

Արդյունահանման ձևը

Դրույքաչափը՝ արդյունահանված յուրաքանչյուր տոննայի համար (դրամ)

Քարաղի տեսքով

660

Աղաջրի տեսքով

70

4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով արդյունահանման (արտադրության) չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված (արտադրված) ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի արդյունահանված (արտադրված) ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:

6. 2018 թվականի հունվարի 1-ից ստորերկրյա հանքային ջրերի ու աղի արդյունահանման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 

Հոդված 207. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

 

1. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները).

1) վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար՝

ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր.

 

Օգտակար հանածոյի տեսակը

Դրույքաչափը (%)

Ածուխ

5

Տորֆ

3

Այրվող թերթաքարեր

3

բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր.

 

Օգտակար հանածոյի տեսակը

Դրույքաչափը (դրամ)

Ածուխ

1200

Տորֆ

600

Այրվող թերթաքարեր

450

2) շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր.

 

Օգտակար հանածոյի տեսակը

Դրույքաչափը (%)

Ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր, տրավերտիններ, կվարցիտներ, մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ)

6

Կրաքար (կիր ստանալու համար)

3

Կավեր

4

Բնական հանքային ներկեր

4

Գիպսատար կավեր

4

բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր.

 

Օգտակար հանածոյի տեսակը

Դրույքաչափը (դրամ)

Ցեմենտի հումք՝ կավեր, կրաքարեր, տրավերտիններ, կվարցիտներ

360

Ցեմենտի հումք՝ մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ

150

Կրաքար (կիր ստանալու համար)

112

Կավեր

90

Գիպսատար կավեր

900

Բնական հանքային ներկեր

4500

3) գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր.

 

Օգտակար հանածոյի տեսակը

Դրույքաչափը (%)

Ագաթ

6

Փիրուզ

6

Վանակատ (ծիածանվող օբսիդիան)

6

Հասպիս

6

Օնիքսանման մարմար

5

Լիստվենիտ

5

Վանակատ (օբսիդիան)

7

բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր.

 

Օգտակար հանածոյի տեսակը

Դրույքաչափը (դրամ)

Վանակատ (օբսիդիան)

22

Լիստվենիտ

2250

Օնիքսանման մարմար

մենաքարը, երեսապատման քարը

լցանյութը, խճաքարը` որպես
արհեստագործական քարերի հումք

135

22

4) մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`

ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր.

 

Օգտակար հանածոյի տեսակը (չափի միավորը)

Դրույքաչափը (%)

Ցեոլիտ (խոր.մ)

5

Պեռլիտ (խոր.մ)

6

Դիատոմիտ (խոր.մ)

6

Բենտոնիտ (տոննա)

4

Դունիտ և պերիդոտիտ, մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ (տոննա)

4

Հրակայուն կավեր (տոննա)

4

Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք) (տոննա)

4

Ծծումբ (տոննա)

3

Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա)

3

Դոլոմիտ (տոննա)

3.5

Բարիտ (տոննա)

5

բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր.

 

Օգտակար հանածոյի անվանումը

Չափի միավորը

Դրույքաչափը
(դրամ)

Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք), ռիոլիտ դացիտային տուֆ

տ

90

Բարիտ

տ

180

Բենտոնիտ

տ

1650

Դիատոմիտ

խոր. մ

1150

Դոլոմիտ

տ

180

Դունիտ և պերիդոտիտ

տ

450

Մագնեզիումասիլիկատային ապարներ

տ

150

Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս)

տ

1600

Հրակայուն կավեր

տ

230

Պեռլիտ

խոր. մ

2050

Ցեոլիտ

խոր. մ

1800

Հղկանյութեր

կգ

23

5) երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր`

 

Օգտակար հանածոյի տեսակը

Դրույքաչափը (%)

Տուֆ

5

Ֆելզիտային տուֆ (այդ թվում` դեկորատիվ)

6

Գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ)

7

Մարմար, մարմարացված կրաքարեր

5

Դեկորատիվ մարմար

6

Կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ

7

Տրավերտին

6

Բազալտ

4.5

Հիալոբազալտ

6

6) շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր՝

 

Օգտակար հանածոյի տեսակը

Դրույքաչափը (%)

Տուֆ

4

Տուֆաավազաքարեր

3.5

Բազալտ

3.5

Անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն

3.5

Պրոֆիրիտ

3

Կրաքար

3.5

7) լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր՝

 

Օգտակար հանածոյի տեսակը

Դրույքաչափը (%)

Հրաբխային խարամ

3

Պեմզա

4

Ավազախճաքարային խառնուրդ (ավազ, խիճ և այլն)

3

Բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ, անդեզիտաբազալտ, լիպարիտ և այլն)

3

8) երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր`

 

Օգտակար հանածոյի անվանումը

Մարված

պաշարից

երեսապատման

քարի,

շինաքարի ելքը

(տոկոս)

Դրույքաչափը (դրամ)

երեսա-պատման

քարը

շինա-քարը

լցանյութը և

բալաստային հումքը

Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 30

1125

450

135

30-40

1350

630

40-50

1575

720

50-ից ավելի

1800

900

Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 30

3150

180

30-40

4500

40-50

5850

50-ից ավելի

6750

Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 20

3600

20-30

4500

30-40

5400

40-ից ավելի

6300

Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 20

2700

1350

20-30

3600

30-40

4500

40-ից ավելի

5400

Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 30

900

315

90

30-40

1125

450

40-50

1350

585

50-ից ավելի

1575

675

Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ

մինչև 30

2025

675

90

30-40

2250

900

40-50

2475

1125

50-ից ավելի

2700

1350

Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ

135

Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ

157

Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ

157

2. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված օգտակար հանածոյի յուրաքանչյուր տեսակի համար փաստացի մարված պաշարների՝ չափաքանակները գերազանցող ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:

3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված օգտակար հանածոյի յուրաքանչյուր տեսակի համար փաստացի մարված պաշարների ամբողջ ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:

4. 2018 թվականի հունվարի 1-ից պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար կիրառվող բնօգտագործման վճարի հաստատուն դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

(207-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-191-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Հոդված 208.  Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

 

1. Բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ՝ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները).

1) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) դեպքում ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

 

Անտառային
ծառատեսակները

Հեռավո-րությունը
(կմ)

Դրույքաչափը (դրամ)

շինափայտ առանց կեղևի`
ըստ ծառաբնի կտրվածքի
(սմ)

տեխնոլո-գիական
փայտ
(1 մետր
երկարու-
թյամբ` կեղևով)

վառելա-փայտ
(1 մետր
երկարու-
թյամբ` կեղևով)

25-ից ավելի

13-25-ը ներառյալ

3-13-ը ներառյալ

Կաղնի, հացենի, թխկի, թեղի

մինչև 10-ը ներառյալ

5700

5250

4380

2600

700

10-25-ը ներառյալ

4390

4040

3370

2040

630

25-40-ը ներառյալ

3990

3670

3070

1670

560

40-ից ավելի

3420

3150

2630

1300

420

Սոճենի, լորենի

մինչև 10-ը ներառյալ

3300

3000

2540

1200

700

10-25-ը ներառյալ

2540

2310

1950

1060

630

25-40-ը ներառյալ

2310

2100

1780

930

560

40-ից ավելի

1980

1800

1520

800

420

Հաճարենի

մինչև 10-ը ներառյալ

3000

2700

2310

1500

700

10-25-ը ներառյալ

2310

2080

1780

1155

630

25-40-ը ներառյալ

2100

1890

1620

1050

560

40-ից ավելի

1800

1620

1390

900

420

Բոխի և այլ ծառատեսակներ

մինչև 10-ը ներառյալ

1250

1100

960

500

420

10-25-ը ներառյալ

960

850

740

360

350

25-40-ը ներառյալ

870

770

680

280

280

40-ից ավելի

750

660

580

250

210

Սույն կետում կիրառվող` ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստներով.

ա. ցցաչոր ծառ` բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ,

բ. փայտանյութի օգտագործում` կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում,

գ. հեռավորություն` անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն.

2) արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

ա. լայն կիրառություն ունեցող դեղաբույսերի (անթառամ` ծալքավոր, կատվախոտ` դեղատու, զիվան` հսկայական, լերդախոտ` ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)` խոցված, լոշտակ` սպիտակ, լոշտակ` երկտուն, առյուծագի` սովորական, խնկածաղիկ` սովորական, տատրակ` սովորական (խոճկորիկ), օշինդր` դառը, կտտկենի` սև, արոսենի` սովորական, հազարատերևուկ` սովորական, եղերդակ` սովորական, եզան լեզու` մեծ, ուրց` Կոչիի, լորենի` սրտաձև, կծոխուր` սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

Վերգետնյա մասեր

100 դրամ

Արմատներ

300 դրամ

բ. սույն կետի «ա» ենթակետում չնշված դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

Վերգետնյա մասեր

50 դրամ

Արմատներ

200 դրամ

գ. լայն կիրառություն ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար` սոխուկավոր, սիբեխ` սովորական, սինդրիկ` հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ` փարթամ, ծնեբեկ` դեղատու, ձիասամիթ` մանրապտուղ (բոխի), ավելուկ` գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

Վերգետնյա մասեր

15 դրամ

Արմատներ

50 դրամ

դ. սույն կետի «գ» ենթակետում չնշված սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

Վերգետնյա մասեր

10 դրամ

Արմատներ

30 դրամ

ե. տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

Վերգետնյա մասեր

50 դրամ

Արմատներ

150 դրամ

զ. գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

 

Վերգետնյա մասեր

10 դրամ

է. բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 500 դրամ.

3) արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

Պտուղներ, հատապտուղներ

30 դրամ

Տխիլ (տկողին), ընկույզ

60 դրամ

4) գյուղատնտեսական` խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար՝ 2000 դրամ.

5) գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` անասունների յուրաքանչյուր գլխի համար` յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)`

 

Բարելավված արոտավայրերում

3 դրամ

Բնական արոտավայրերում

2 դրամ

2. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում՝

1) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար չափաքանակները գերազանցող՝ ծառի յուրաքանչյուր տեսակի օգտագործման (մթերման) փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերի տասնապատիկ մեծությունը.

2) սույն մասի 1-ին կետում չնշված կենսապաշարների օգտագործման համար չափաքանակները գերազանցող՝ կենսապաշարի օգտագործված յուրաքանչյուր տեսակի համար, որպես դրույքաչափեր, կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում՝

1) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) դեպքում ծառի յուրաքանչյուր տեսակի օգտագործման (մթերման) փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերի տասնապատիկ մեծությունը.

2) սույն մասի 1-ին կետում չնշված կենսապաշարների օգտագործման դեպքում կենսապաշարի օգտագործված յուրաքանչյուր տեսակի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

4. Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները).

1) կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման համար.

 

Կենդանիների տեսակները

Դրույքաչափը
(դրամ)

ակաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատօգտագործման համար
Վայրի խոզ

50000

Գորշուկ (փորսուղ)

2500

Աղվես

500

Քարակզաքիս

2000

Ճահճակուղբ

500

Մշկամուկ

500

Նապաստակ

800

Սկյուռ

300

Քնամոլ

200

Խլուրդ

20

Այծյամ

85000

Եղեգնակատու

50000

Լուսան

50000

Ջրառնետ

10

բթռչունների յուրաքանչյուր միավորի (հատօգտագործման համար`
Սև ցին

10000

Ճահճային մկնաճուռակ

10000

Լորաճուռակ

5000

Մեծ ճուռակ

10000

Տափաստանային ճուռակ

10000

Թավշոտ ճուռակ

10000

Սովորական հողմավար բազե

5000

Արտուտաբազե

30000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ

5000

Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ)

500

Կաքավ

500

Լոր

100

Սև փարփար

300

Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար

100

Աղավնանմաններ (սովորական տատրակ, Թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)

100

Կկվանմաններ

200

Սովորական այծկիթ

500

Սովորական կիվիվ

500

Մանգաղաթևեր

300

Ալկիոններ

300

Հոպոպ

100

Փայտփոր

300

Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ)

100

Եղեգնահավ

500

Ոսկեգույն մեղվակեր

1500

գսողունների յուրաքանչյուր միավորի (հատօգտագործման համար`
Գյուրզա

3000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) տեսակի օձեր

1000

Կասպիական կրիա

200

դերկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար
Գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ)

70

Սովորական ծառագորտ (հատ)

200

Կանաչ դոդոշ (հատ)

10

եփափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար
Անատամ (հատ)

20

Խաղողի խխունջ (կգ)

200

Այլ տեսակի փափկամարմիններ (կգ)

100

զհոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար
Գետի խեցգետին (կգ)

50

Հաստապոչ կարիճ (հատ)

20

Այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ)

10

էձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար
Սիգ

50

Լոքո

400

Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ

500

Կարմրախայտ

1000

Կարաս

20

Ծածան

100

Ցանկում չնշված այլ ձկնատեսակներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների)

30

ը. օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է՝ օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակից,

թ. ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է՝ սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը.

2) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների` արհեստական և բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման) համար`

 

Վայրի կենդանիների տեսակները

Դրույքաչափը (դրամ)

ակաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատհամար`
Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ

2500

Լայնականջ ոզնի

2500

Շելկովնիկովի կուտորա

2500

Պստիկ սպիտակաատամ

2500

Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ

7000

Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ

2500

Գորշ արջ

350000

Խայտաքիս

10000

Ջրասամույր

50000

Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու)

50000

Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ)

800000

Մանուլ

20000

Բեզոարյան այծ

500000

Հայկական մուֆլոն

600000

Բորենի

100000

Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ

300000

բթռչունների յուրաքանչյուր միավորի (հատհամար`
Ցախաքլորաորս

50000

Գիշանգղ

50000

Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ

25000

Բալոբան, սապսան

75000

Սպիտակագլուխ անգղ, սև անգղ

25000

Գառնանգղ (մորուքավոր անգղ)

50000

Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե

7500

Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ

7000

Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե

5000

Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ

2500

Անդրկովկասյան փասիան

5000

Թուրաջ

5000

Կտցար-կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր

2500

Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ

2000

Բվեճ

5000

Թավշաոտ բու

2500

Սևափոր դռլոն

2000

Մոխրաայտ սուզակ

2500

Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն

20000

Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ

7500

Սև արագիլ

7000

Տարգալակտուց

10000

Քաջահավ

7500

Սովորական ֆլամինգո

20000

Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ

5000

Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ

20000

Մարմարյա մրտիմն

7000

Տուրպան

5000

Կովկասյան մարեհավ

5000

Անապատային կաքավ

5000

Վայրի հնդկահավ (ուլար)

12500

Մարգահավ, սուլթանական հավ

5000

Փոքր արոս, մեծ արոս

15000

Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ

1500

Մեծ ժայռային սիտեղ

2000

Կարմրաթև մագլցող

2000

Ժայռային դրախտապան

2000

Խաչկտուց

1500

Իսպանական ճնճղուկ

1000

Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ

15000

Կանաչ մեղվակեր

2500

Ներկարար

1500

Սև փայտփոր

2500

Դեղնագլուխ խաղտտնիկ

1500

Կարմրակատար շամփրուկ

1500

Ալպիական ճայ

2500

Սպիտակափող սոխակ

1500

Անապատային խածկտիկ

1500

գսողունների յուրաքանչյուր միավորի (հատհամար`
Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ

3000

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես

1500

Միջերկրածովային կրիա

2000

դերկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատհամար`
Փոքրասիական տրիտոն

1000

Սիրիական սխտորագորտ

1000

եձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար`
Հաշամ

2000

Իշխան

8000

Սևանի բեղլու

2500

Սևանի կողակ

2000

Հայկական կարմրակն

1500

Քուռի քառթակ

1500

Առաջավորասիական ծական

1500

5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում կենդանական աշխարհի օբյեկտ համարվող կենսապաշարների օգտագործման չափաքանակները գերազանցող՝ յուրաքանչյուր տեսակի օգտագործման փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

6. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում կենդանական աշխարհի օբյեկտ համարվող կենսապաշարների յուրաքանչյուր տեսակի օգտագործման փաստացի ծավալների համար կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

7. 2018 թվականի հունվարի 1-ից կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

 

Հոդված 209. Ռոյալթիի դրույքաչափը

 

1. Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ`

R – ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով.

Շ – շահույթն է նախքան հարկումը` դրամով, որը հաշվարկվում է որպես ռոյալթիի բազայի և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.

Հ – ռոյալթիի բազան է` դրամով:

Սույն հոդվածի կիրառության իմաստով՝

1) նախքան հարկումը շահույթի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառությունից ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների նվազեցումը չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից.

2) շահույթը նախքան հարկումը բաղադրիչի հաշվարկման ժամանակ բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով:

 

Գ Լ ՈՒ Խ  42

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 210. Բնօգտագործման վճարի արտոնությունները

 

1. Բնօգտագործման վճարի գծով արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

 

Գ Լ ՈՒ Խ  43

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 211. Հաշվետու ժամանակաշրջանը

 

1. Բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:

2. Ռոյալթիի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

 

Հոդված 212. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգը

 

1. Բնօգտագործման վճար վճարողները ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում տեղադրում և շահագործում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր, որոնք Կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման` նույն կարգով սահմանված լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են համապատասխան լիազոր մարմինների և բնօգտագործման վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:

2. Բնօգտագործման վճար վճարողները հանքային ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Կառավարության սահմանած կարգով`

1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից դուրս եկող ջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.

2) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված յուրաքանչյուր խողովակի վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.

3) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում տեղադրում են գազաչափ:

Սույն մասում նշված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը և գազաչափերը Կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման նույն կարգով սահմանված լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և բնօգտագործման վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:

(212-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 213. Պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման ընդհանուր կարգը

 

1. Պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) հաշվարկվում է Օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված՝ բնօգտագործման վճարի յուրաքանչյուր օբյեկտի համար՝ բնօգտագործման վճարի բազայի և դրույքաչափերի հիման վրա՝ հաշվի առնելով վճարի բազայի չափաքանակները:

2. Պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթին հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` ռոյալթիի բազայի և Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափի հիման վրա:

 

Հոդված 214. Մակերևութային ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակաբնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

 

1. Մակերևութային ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող բնօգտագործման վճար վճարողները ջրօգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկն իրականացնում են`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում մակերևութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` մակերևութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:

3. Մակերևութային ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով վերցրած ջրի ծավալը և Օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

 

Հոդված 215. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

 

1. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ծավալների հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

2. Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող բնօգտագործման վճար վճարողները ջրօգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկն իրականացնում են`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի հինգ տոկոսի հիման վրա:

3. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված ջրի ծավալը (հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալը) և Օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

4. Սույն հոդվածի կիրառության իմաստով` ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:

5. Բնօգտագործման վճար վճարողների կողմից ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով` ստորերկրյա քաղցրահամ կամ թերմալ ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման) ծավալները և Օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

(215-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 216. Ստորերկրյա հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

 

1. Ստորերկրյա հանքային ջրերի (ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի) արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ծավալների հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները:

2. Ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով`

1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (առաջնային ջրահաշվիչով) հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված ջրի ծավալը և շահագործման տվյալ նպատակի համար Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափը.

2) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված յուրաքանչյուր ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (առանձնացված ջրահաշվիչով) հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված ջրի ծավալը և Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափը` որպես շահագործման առանձին նպատակների համար հաշվարկված բնօգտագործման վճարների հանրագումար.

3) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում ջրօգտագործողի կողմից արտադրված ածխաթթու գազի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Կառավարության սահմանած կարգով տեղադրված գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալը և Օրենսգրքի 206-րդ հոդվածով ըստ հանքավայրի սահմանված համապատասխան դրույքաչափը:

3. Բնօգտագործման վճար վճարողների կողմից ստորերկրյա հանքային ջրերի և ածխաթթու գազի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով`

1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` արդյունահանված (այդ թվում` համապատասխան լիազոր մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ջրի ծավալը և շահագործման տվյալ նպատակի համար Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված դրույքաչափը.

2) մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` առաջնային ջրահաշվիչով հաշվառված, իսկ դրա բացակայության դեպքում` հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված (այդ թվում` համապատասխան լիազոր մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ջրի ծավալը և հանքային ջրի տվյալ հորատանցքի (աղբյուրի) փաստացի շահագործման նպատակների համար Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված` բնօգտագործման վճարի դրույքաչափերից ամենաբարձր դրույքաչափը.

3) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա գազաչափ տեղադրված (միացված) չլինելու դեպքում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված հանքային ջրի (այդ թվում` համապատասխան լիազոր մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ծավալը և ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրի արդյունահանման համար Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված դրույքաչափը:

(216-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 217. Աղի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

 

1. Աղի արդյունահանված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված աղի ծավալների և Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հիման վրա` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները:

 

Հոդված 218. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

 

1. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի), ինչպես նաև գունագեղ քարերի տեսակներից` միայն օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիան) ու լիստվենիտի մարված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հանածոյի մարված պաշարների ծավալների, այդ ժամանակաշրջանում օգտակար հանածոյի օտարման փաստացի գնի (առանց ԱԱՀ-ի) և Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հիման վրա, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի օտարման փաստացի գնի (առանց ԱԱՀ-ի) և դրույքաչափի արտադրյալը գերազանցում է հաստատագրված դրույքաչափը` հաշվի առնելով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները:

2. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված համապատասխան հաստատագրված դրույքաչափի և հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների բազմապատկումով, եթե`

1) հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի օտարման փաստացի գնի (առանց ԱԱՀ-ի) և դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը.

2) հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների օտարում չի կատարվել: Եթե հաշվետու ժամանակաշրջանում օտարվել է այդ ժամանակաշրջանում մարված պաշարների մի մասը, ապա մարված պաշարների օտարված մասի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան` հաշվի առնելով սույն մասի դրույթները, իսկ մարված պաշարների չօտարված մասի համար` բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաստատագրված դրույքաչափերով.

3) եթե օտարվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքը, կամ եթե օգտակար հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար.

4) բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հարկային հաշվարկներում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ:

3. Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը և հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ ոչ մետաղական օգտակար հանածոյի` սույն բաժնով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են` հաշվի առնելով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով հաստատված ելքի չափերը, եթե նույն հոդվածով հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի բացակայության դեպքում, ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի, ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար սույն բաժնով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով լցանյութերի և բալաստային հումքի ելք նախատեսված չլինելու դեպքում լցանյութերին և բալաստային հումքին համապատասխանող մարված պաշարների ծավալների նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված` շինաքարի և (կամ) երեսապատման քարի օգտակար ելքի չափերին համապատասխանող հաստատագրված դրույքաչափերը` շինաքարի և (կամ) երեսապատման քարերի համար նախագծով հաստատված օգտակար ելքի չափերին համապատասխան: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան` հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքին համապատասխանող մարված պաշարների ծավալների համար կիրառվում է Օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը, եթե նույն հոդվածով հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի:

4. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալների, դրույքաչափերի և հաշվետու ժամանակաշրջանում տվյալ քարի միջազգային շուկայական միջին գնի հիման վրա` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Կառավարության լիազոր մարմնի` հաշվետու ժամանակաշրջանի համար հրապարակած գինը:

(218-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 219. Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը

 

1. Անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:

2. Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծավալները և Օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

3. Բնօգտագործման վճար վճարող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք մինչև օրենքով սահմանված կենսապաշարների օգտագործումը հայտ են ներկայացնում համապատասխան բնապահպանական մարմին և վերջինիս կողմից այն բավարարվելու դեպքում իրականացնում են համապատասխան գործառույթ: Բնապահպանական մարմինը պատասխանատու է հետագայում հայտում նշված պայմանների և վճարման փաստը հաստատող անդորրագրի իսկության համար: Բնական պաշարների օտարման ու սպառման վայրում վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն ընտրանքային կարգով իրականացնում է հարկային մարմինը:

4. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի` սույն բաժնին համապատասխան հաշվարկված լինելը:

(219-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

 

 

Հոդված 220. Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը

 

1. Բնօգտագործման վճար վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները:

2. Բնօգտագործման վճար վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկները Կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին:

3. Սույն հոդվածին համապատասխան` հարկային հաշվարկներ ներկայացնելը պարտադիր չէ ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր` մինչև մեկ տարի ժամկետով:

(220-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

 

Հոդված 221. Ռոյալթիի գծով հարկային հաշվարկների ներկայացումը

 

1. Ռոյալթի վճարողները մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներով սահմանված կարգով կազմում և հարկային մարմին են ներկայացնում ռոյալթիի հարկային հաշվարկներ:

 

Գ Լ ՈՒ Խ  44

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 222. Բնօգտագործման վճարի գումարի վճարումը

1. Օրենսգրքի 213-219-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

3. Ռոյալթի վճարողները պարտավոր են ընթացիկ հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 20-ը ներառյալ, կատարել ռոյալթիի կանխավճարներ` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով: Տվյալ հաշվետու տարվա ընթացքում` մինչև նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի հարկային հաշվարկի ներկայացումը, ռոյալթի վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ հաշվետու տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս: Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիի հարկային հաշվարկը ներկայացնելուց հետո հարկային հաշվարկի ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հարկային հաշվարկի ներկայացումը տվյալ հարկային տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճողական հանրագումարով` ելնելով սույն մասով սահմանված չափից:

4. Այն ռոյալթի վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն`

1) որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել.

2) որևէ օրվանից սկսած` որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել:

5. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը պետական բյուջե է վճարվում մինչև տվյալ հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

 

Հոդված 223. Բնօգտագործման վճարի գումարի մուտքագրումը միասնական հաշվինհաշվանցումը և (կամ) վերադարձը

 

1. Բնօգտագործման վճարի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված է հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, այդ թվում` սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը, Օրենսգրքի` հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:

2. Բնօգտագործման վճարի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված չէ հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, հաշվանցվում և (կամ) վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով:

(223-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)