Բ Ա Ժ Ի Ն  5

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ

Գ Լ ՈՒ Խ  16

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 82. Ակցիզային հարկը

 

1. Ակցիզային հարկը Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

 

Հոդված 83. Ակցիզային հարկ վճարողները

 

1. Ակցիզային հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

2. Ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատության հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման գործարքի մասով ակցիզային հարկ վճարող է համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերը կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատությունը՝ որպես պատվիրատու:

3. Մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մասով ակցիզային հարկ վճարող է համարվում այդ ապրանքն արտադրող կամ տարայավորող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:

4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ակցիզային հարկ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից), որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, ապա պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ ներմուծումներից առաջացող ակցիզային հարկի գումարները:

 

Գ Լ ՈՒ Խ  17

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 84. Ակցիզային հարկով հարկման օբյեկտը

 

1. Ակցիզային հարկով հարկման օբյեկտ են համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով իրականացվող հետևյալ գործարքները և (կամ) գործառնությունները.

1) արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը: Սույն կետի կիրառության իմաստով` Օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարում է համարվում նաև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի հանձնումը պատվիրատուին.

2) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

3) ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

4) ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարումը: Սույն կետի կիրառության իմաստով` ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարում է համարվում նաև ավտոգազալիցքավորման ճնշակայան շահագործող հարկ վճարողի կողմից ներտնտեսական կարիքների համար սեղմված բնական գազի սպառումը:

 

Հոդված 85. Ակցիզային հարկով հարկման բազան

 

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման գործարքի դեպքում, եթե Օրենսգրքի 86-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝

1) ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.

2) ապրանքի արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի:

2. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝

1) ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.

2) ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող՝ ապրանքի մաքսային արժեքը՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի:

3. ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝

1) ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.

2) ապրանքի ձեռքբերման արժեքը՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարման գործարքի դեպքում ակցիզային հարկով հարկման բազա են համարվում՝

1) ապրանքի քանակը (ծավալը)` արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված՝ չափման բնաիրային միավորներով՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հատուկ (հաստատագրված) դրույքաչափեր.

2) «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկվող մաքսային արժեքը` ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների համար, որոնց մասով Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր:

(85-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

(85-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 22-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

 

Հոդված 86. Ակցիզային հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները

 

1. Ապրանքի մատակարարման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում, եթե տվյալ ապրանքի մասով կիրառվում են Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, ապա ակցիզային հարկով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով`

1) համարվում է, որ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ակցիզային հարկի և ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքի իրական արժեքից (առանց ակցիզային հարկի և ԱԱՀ-ի), բացառությամբ`

ա. օրենքով սահմանված դեպքերում հրապարակային սակարկության միջոցով իրականացվող գործարքների,

բ. ապրանքի մատակարարման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն ենթակետով նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում.

2) գործարքի իրական արժեքի որոշման համար սույն կետում նշված առաջնահերթությամբ հիմք է ընդունվում՝

ա. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից նույն ապրանքի մատակարարման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ակցիզային հարկով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույն ապրանքի մատակարարման մատուցման դեպքում որպես ակցիզային հարկով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը, կամ

բ. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից համանման ապրանքի մատակարարման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ակցիզային հարկով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում համանման ապրանքի մատակարարման դեպքերում որպես ակցիզային հարկով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը:

Սույն կետի կիրառության իմաստով՝ նույն կամ համանման ապրանքի մատակարարման գործարքների համեմատելի հանգամանքները որոշվում են համապատասխան գործարքի կատարման օրն ընդգրկող հարկային տարվան նախորդող հարկային տարվա սկզբից մինչև համապատասխան գործարքի կատարումը նույն կամ համանման ապրանքի մատակարարման գործարքների հիման վրա:

(86-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով ուժը կկորցնի 01.01.2020-ին)

 

Հոդված 87. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները

 

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են՝

1) էթիլային սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի).

2) սպիրտային խմիչքները.

3) գարեջուրը.

4) գինին.

5) ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները).

6) քսայուղը.

7) բենզինը.

8) դիզելային վառելիքը.

9) հում նավթը.

10) նավթամթերքները.

11) նավթային գազերը.

12) գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի).

13) սեղմված բնական գազը:

Սույն մասի 13-րդ կետի կիրառության իմաստով՝ սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության:

 

Հոդված 88. Ակցիզային հարկի դրույքաչափերը

 

1. Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

 

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի չափման միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափերը

2018 թվականի հունվարի
1-ից

2019 թվականի հունվարի
1-ից

2020 թվականի հունվարի
1-ից

2021 թվականի հունվարի
1-ից

2207

էթիլային
սպիրտ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

50 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 900 դրամ

2208 (բացառությամբ 2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
2208 20
2208 30
2208 40)

սպիրտային խմիչքներ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

73 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 725 դրամ

84 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 835 դրամ

96 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 960 դրամ

110 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 1100 դրամ

2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0

պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի

1 լիտր

1 լիտրի համար՝ 800 դրամ

2208 20

կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թրմեր

1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 դրամ
բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի
համար` 3500 դրամ
գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի
համար` 6000 դրամ
դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի
համար` 8500 դրամ
ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի
համար` 14000 դրամ
զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 դրամ

2208 30
2208 40

վիսկի, ռոմ և այլ սպիրտային թրմեր

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

66 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 3970 դրամ

76 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 4560 դրամ

87 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 5250 դրամ

100 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 6035 դրամ

2203

գարեջուր

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 105 դրամ

2204

խաղողի գինի

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 100 դրամ

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 750 դրամ

2206
(բացառությամբ 2206 00 390
2206 00 590
2206 00 890)

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների և գինենյութի

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

25 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 270 դրամ

2206 00 390
2206 00 590
2206 00 890

պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 100 դրամ

2402 (բացառությամբ 2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012)

ծխախոտի արտադրանք

Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ
1000 հատ

15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 7275 դրամ

15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 8370 դրամ

15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 9625 դրամ

15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 11070 դրամ

2402 10 00011
2402 90 00011

սիգար

1000 հատ

605000 դրամ

2402 10 00012
2402 90 00012

սիգարելա

1000 հատ

16500 դրամ

2403

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

1 կգ

1500 դրամ

2710 19 710 –
2710 19 980

3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0

քսայուղ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 կգ

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ

2710 12

բենզին

1 տոննա

40000 դրամ

2710
(բացառությամբ 2710 12
2710 19 710 – 2710 19 980)

դիզելային վառելիք

1 տոննա

13000 դրամ

2709

հում նավթ,
նավթամթերքներ

1 տոննա

27000 դրամ

2711 (բացառությամբ 2711 11
2711 21)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ

1 տոննա

1000 դրամ

2711 21

սեղմված բնական գազ

1 տոննա

34000 դրամ

 

2. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ մինչև ինը տոկոս (ներառյալ) սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:

3. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

3.1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4000 դրամից.

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4500 դրամից.

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6000 դրամից.

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից.

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:

4. ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակի հնացման աստիճանի վերաբերյալ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:

5. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 դրամի:

(88-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց. 13.06.18  ՀՕ-357-Ն, փոփ. 09.04.19 ՀՕ-16-Ն)

(88-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 23-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

Գ Լ ՈՒ Խ  18

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 89. Ակցիզային հարկից ազատված գործարքները

 

1. Ակցիզային հարկից ազատելը Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկ չհաշվարկելն է:

2. Ակցիզային հարկից ազատվում են Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքները.

1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարումը՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում.

3) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին, ինչպես նաև կենտրոնացված մատակարարումների կազմակերպման շրջանակներում անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը կենտրոնացված մատակարարին։ Ընդ որում, կենտրոնացված մատակարարը պարտավոր է ձեռք բերելուց հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում, սույն կետում նշված ապրանքները մատակարարել անմաքս առևտրի խանութի կազմակերպչին։ Հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակը տրամադրում է անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը: Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի մոտ սույն կետում նշված ապրանքները հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը.

4) 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին.

5) բռնագրավման կամ նվիրատվության ձևով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին: Սույն կետը չի տարածվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ բռնագանձման ձևով պետությանը կամ համայնքին օտարման գործարքների վրա, որոնց դեպքում գործարքը ենթակա է ակցիզային հարկով հարկման՝ Օրենսգրքով սահմանված կարգով.

6) «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա այն օտարերկրյա ապրանքների՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց.

7) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութներ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը:

(89-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  19

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 90. Հաշվետու ժամանակաշրջանը

 

1. Ակցիզային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

 

Հոդված 91. Պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարի հաշվարկման կարգը

 

1. Ակցիզային հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի գումարների և Օրենսգրքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ակցիզային հարկի գումարների (եթե Օրենսգրքի 93-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) դրական տարբերությունը:

 

Հոդված 92. Ակցիզային հարկի հաշվանցումների (պակասեցումներիիրականացման կարգը

 

1. Ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ակցիզային հարկի գումարները: Սույն կետով սահմանված ակցիզային հարկի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա. հումքի ձեռքբերման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը հումքը ձեռք բերողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների դուրս գրած հարկային հաշիվը հումքը ձեռք բերողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.

2) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ակցիզային հարկի գումարները: Սույն կետով սահմանված ակցիզային հարկի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա. հումքի ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,

բ. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով հումքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրի գրանցման և ակցիզային հարկի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի լրացուցիչ գումարի մասով,

գ. հումքի ներմուծման գծով մաքսային մարմնի կողմից իրականացվող հետբացթողումային ստուգման արդյունքում ակցիզային հարկի գծով լրացուցիչ պարտավորություն առաջադրելու դեպքում՝ այդ պարտավորության կատարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ակցիզային հարկի գումարի չափով.

3) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող հումքի համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ակցիզային հարկի գումարները: Սույն կետով սահմանված ակցիզային հարկի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա. հումքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հումքի ներմուծման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվել և ներմուծման մասով ակցիզային հարկի գումարները վճարվել են մինչև հումքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

բ. հումքի ներմուծման հարկային հայտարարագրի՝ հարկային մարմին ներկայացման և ակցիզային հարկի գումարների վճարման օրերը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հումքի ներմուծման հարկային հայտարարագիրը հարկային մարմին չի ներկայացվել, և (կամ) ներմուծման մասով ակցիզային հարկի գումարները չեն վճարվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

գ. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով հումքի ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման և ակցիզային հարկի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի լրացուցիչ գումարի մասով,

դ. հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման արդյունքում հումքի ներմուծման մասով ակցիզային հարկի գծով լրացուցիչ պարտավորություն առաջադրելու դեպքում՝ այդ պարտավորության կատարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ակցիզային հարկի լրացուցիչ գումարի չափով:

(92-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 25-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

 

Հոդված 93. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները

 

1. Օրենսգրքի 91-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվարկման նպատակով ակցիզային հարկի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`

1) ակցիզային հարկ վճարող չհամարվողները.

2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքը վերագրվում է ակցիզային հարկից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերի.

3) եթե հարկային հաշիվը Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն համարվում է անապրանք փաստաթուղթ.

4) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է անվավեր:

 

Հոդված 94. Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը

 

1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի կորստի դեպքում այդ հումքին վերաբերող ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման), եթե այդ կորուստները, Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն, հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն՝ կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ակցիզային հարկի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել հաշվարկված ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ակցիզային հարկի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումարի պակասեցում:

2. Եթե ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրով նախկինում ներկայացված՝ ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարները նվազում են, ապա ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում և ներմուծման ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարների տարբերությունը նվազեցվում է ներմուծման ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրի գրանցման կամ հարկային մարմին ներկայացման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարներից:

3. Եթե ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի ներմուծման գծով մաքսային մարմնի կողմից իրականացվող հետբացթողումային ստուգման արդյունքում ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարները նվազում են, ապա ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարների նվազած մասը նվազեցվում է հետբացթողումային ստուգման ակտի կազմման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարներից:

4. Հաշվանցված (պակասեցված) ակցիզային հարկի գումարների մասով սույն հոդվածով սահմանված դեպքերում և կարգով վերաձևակերպումներ (նվազեցումներ) չկատարելը Օրենսգրքի 403-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում է հարկային հաշվարկում հարկի գումարը պակաս ցույց տալ:

 

Հոդված 95. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարի հաշվարկմանկարգը

 

1. Ակցիզային հարկ վճարողներին հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի գումարի և Օրենսգրքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ակցիզային հարկի գումարների (եթե Օրենսգրքի 93-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ակցիզային հարկի փոխհատուցվող գումար):

2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ակցիզային հարկի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների, ինչպես նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում արձանագրվող՝ ակցիզային հարկի լրացուցիչ գումարների մարմանը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ակցիզային հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին, եթե հարկ վճարողն ունի ակցիզային հարկի փոխհատուցվող գումար:

 

Հոդված 96. ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով միասնական հաշվարկների ներկայացումը

 

1. Ակցիզային հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Ակցիզային հարկ վճարողները Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ չեն ներկայացնում:

 

Հոդված 97. ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանումն իրականացվում է հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա, համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, իսկ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, ապա արտահանված ապրանքների մատակարարման գործարքների՝ ակցիզային հարկից ազատումը համապատասխանաբար հանձնարարողի, կոմիտենտի կամ պրինցիպալի մոտ կարող է հիմնավորվել, եթե համապատասխան հաշվարկային փաստաթղթերով հիմնավորվի հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից արտահանողի ապրանքների արտահանման փաստը:

 

Հոդված 98. ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը

 

1. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:

2. Այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից, Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը համապատասխանաբար հանձնակատարը, կոմիսիոները կամ գործակալը կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատությունը կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպիչը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքները կամ դրանց մի մասը գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Այն դեպքում, երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը գնորդը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը իրենց անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

 

Գ Լ ՈՒ Խ  20

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 99. Ակցիզային հարկի գումարի վճարումը

 

1. Ակցիզային հարկ վճարողները Օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

2. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:

3. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների, որոնց համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:

4. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

5. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ։

 

Հոդված 100. Ակցիզային հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին

 

1. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:

2. Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված ակցիզային հարկի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:

 

Հոդված 101. Ակցիզային հարկի գումարի փոխհատուցումը

 

1. Արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 – 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարները Կառավարության սահմանված կարգով և ժամկետներում փոխհատուցվում են այդ կազմակերպություններին:

2. Ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ մշտական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու, ինչպես նաև ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

(101-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)