Շատ կարեւոր հարց է ի հայտ եկել, որը իսկապես ազդելու է բոլոր վարձու աշխատողների վրա:
Առողջապահության նախարարի FB հարցումը պարտադիր բժշկական ապահովագրության համար աշխատավորձերից 3-5 տոկոս պահելու մասին թվում է մարդկանց կարծիքը ուսումնասիրելու անմեղ փորձ:
Սակայն, ինչպես ընդունված էր եւ ընդունված է, նախարար-պատգամավորների հարցումները այլ բան չեն, քան արդեն իսկ ընդունված որոշումների համար սոցիո-հիմք պատրաստելը: Թե “բա տեսեք հարցրեքինք , 80 տոկոսը կողմ էր”: Ու հնչեցված 3-5 տոկոսը անկասկած կլինի 5 տոկոս: Բայց հարցեր են ծագում:
Ռեֆորմի ներդնելուց հետո ո՞ր բուժհիմնարկներում իրավունք կունենան ԱՆՎՃԱՐ բուժում ստանան քաղաքացիները: Պետական, թե մասնավոր:
Եթե միայն պետական, ապա արդյոք կան այդ քանակի պետական բուժօգնության ռեսուրսներ: Առավել եւս տոտալ մասնավորեցումից հետո:
Իհարկե ոչ: Ուրեմն կամ պետք է մինչեւ ռեֆորմի սկիզբը կառուցել նոր բուժկենտրոններ, համալրել մասնագետներով եւ տեխնիկայով, նոր միայն ասել թե, «եկեք բուժվեք»:
Իսկ եթե եւ պետական եւ մասնավոր, ապա ինչպ՞ես է որոշվելու, թե ով որտեղ կարող է գնալ: Տարածքային , տարիքային , սոցիալական սկզբունք՞ով է լինելու բաժանումը:
Բոլորը Սիսիանի կամ Թալինի պոլիկլինիկայի փոխարեն կուզենան գնան բուժվեն Նաիրի կամ Իզմիրլյան բժշկական կետրոններում, գոնե այն պատճառով, որ այնտեղի զուգարաններ կարելի մտնել առանց քիմիական պաշտպանության միջոցների:
Ու կլինի նույն ընտրական մոտեցումը, թե տեղ չունենք, գնացեք մահացեք:
Իսկ եթե լինի տարածքային սկզբունքով, ապա նույն հարկը վճարելով ինչու պետք է մեկը ստանա ավելի լավ պայմաններ, իսկ մյուսները չստանան համարյա ոչինչ: Նույն 150,000 դրամ աշխատավարձը ստացողը Երեւանում կունենա հնարավորություններ, որոնցից զրկված կլինի նույն 150,000 դրամ ստացողը Թալինում:
Եւ առհասարակ, ինչ կապ ունի նույն չափով հարկ վճարելը, եթե խոսքը գնում է նույն հնարավորությունները ապահովելու մասին, անկախ աշխատավարձից:
Ի հավելումն նշվածի, ի հայտ կգա բուժհիմնարկների տոտալ պակասը: Չէ որ հիմա մարդիկ շատ դեպքերում պարզապես չեն այցելում բժշկի, գումար չունենալու պատճառով: Բուժծառայությունների հնչեցրած “հասանելիության” դեպքում, պահանջարկը կաճի մի քանի անգամ: Արդյ՞ոք պատրաստ ենք այդ ծավալին:
Կարող են առարկել, թե ով երբ ուզի, չի կարող գնա, պետք է ուղեգիր եւ այլն: Շատ լավ, ուրեմն խոսում ենք պոլիկլինիկական ծառայությունների եւ ընտանեկան բժիշկ-թերապեվտների մասին: Կրկին նույն հարցն է ծագում: Հնչեցված “հասանելիության ” դեպքում կհերիքի արդյոք նրանց քանակը եւ որակը սպասարկելու իսկապես վատառողջ եւ շուտվանից բուժօգնություն չստացած հասարակությանը: Կարծում եմ՝ ոչ:
Եթե հույսը այն է, թե “կկառուցենք, կկրթենք, կսովորեցնենք, կվերապատրաստենք, կկառավարենք, կվերահսկենք, կհետեւենք” չափից ավելի լավատեսական է: Մի օրում, մի տարում, նույնիսկ հինգ-տաս տարում բժիշկների սերունդ չի աճում, հիվանդանոցներ չեն կարռուցվում, բուժման մշակույթ չի ներդրվում, այն էլ քարրորդ դար ոչնչացնելուց, պղծելուց, արժեզրկելուց եւ թալանելուց հետո:
Իսկ կարող է նախարարը մտածում է, դե սկսենք 3-5 տոկոս հավաքել, կուտակել, կառուցել եւ մի 10 տարի հետո կհռչակենք բուժծառայությունների տոտալ «հասանելիությունը»:
Այստեղ երկու հարց է ծագում:
Եթե պետք է պետությունը այդ ամենը անի, ուրեմն պետք է հայտարարի բուժծառայությունների մենաշնորհը վերցնելու եւ ազգայնացման մասին: Թե չէ մեր վճարածով մասնավորը դառնա “խոշոր սեփականատ՞եր”: Սիրուն չի:
Եւ ով կհամաձայնվի 10 տարի վճարել մի խոստացված բարիքի համար եւ սպասել այն դեպքում, երբ մի քանի ամսվա խոստումներն են հօդս ցնդում:
Բա ի՞նչ ենք անելու:
Եւ առհասարակ ինչ է նշանակում 3-5 տոկոս: Մի քանի հարյուր միլիոն դոլարանոց առողջապահության բյուջեն արդեն իսկ ձեւավորվում է հարկերից: Դրան գումարած եւս 5 տոկոս աշխատավարձ՞ից:
Այսինքն “խոշոր սեփականատերերը” միանշանակ ոչ մի ներդրում չեն ունենա, քանզի աշխատավարձ չեն ստանում: Իսկ բոլորի համար հասանելիության համար կվճարեն վարձու աշխատողները:
Վարչապետի գովերգած աշխատասերը , աշխատողը էլի դառնում է ամենինչի համար վճարող: Բողոքում ենք, որ քիչ են նրանք: Այո, քիչ են, ու էլի կպակասեն: Քանզի մի 500 հազար մարդ կրում է 3 միլիոնի ծախսերը:
Այս հարցը շատ երանգներ ունի, սոցիալական , իրավական, բարոյական, բայց դե լուծում չունի: Ու ոչ մի 5 տոկոս լրացուցիչ հարկ դա չի ուղղի:
Թվում է, թե սա պարզապես հինգ տոկոսանոց լրացուցիչ բեռ է լինելու ապագայի մշուշոտ հեռանկարներով: Եւ ինչպես արձագանքել սրան, ամեն մեկը պետք է ինքնուրույն որոշի:
ՀԳ: Նախարարի հարցման արդյունքներով, 80 տոկոսը կողմ է 3-5 տոկոս պահումին: Ինչը նրան տվեց հիմք հայտարարելու , թե հասարակությունը լիովին կողմ է նախագծին: Բայց, թե երեք ակնհայտ “բայց” կա:
1. Հարցմանը մասնակցել է 11 հազար մարդ: Ընդամենը: Ու դա տալիս է նախարաին հինք խոսել ամբողջ հասարակության անուն՞ից:
2. ենթադրվում է, թե մասնակիցների մեջ քիչ չեն նախարարի ՖԲ-ընկերները եւ Follower-ները:
3. Դեմ քվեարկողների տոկոսը մոտավոր հավասար է վարձու աշխատողների տոկոսին: