Գ Լ ՈՒ Խ 74

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 379. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը, կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանափակումները

1. Օրենսգրքի 380-րդ հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում կազմակերպությունները անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա: Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա՝ այդ գործունեության տեսակների մասով:

2. Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա (այդ գործունեության տեսակների մասով):

2.1. Հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման առավելագույն գները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:

(379-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)

 

Հոդված 380. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտները

 

1. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտային միջոցով վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս հսկիչ դրամարկղային մեքենա կարող է կիրառվել Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար:

3. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար.

1) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) վիճակախաղի տոմսերի վաճառք.

3) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառք.

4) առևտրի իրականացման վայրերում գտնվող վաճառասեղաններից Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք.

5) տրանսպորտային միջոցներով իրականացվող Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի վաճառք.

6) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) ապահովված լինելու դեպքում` մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացում.

7) խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում.

8) օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացում և (կամ) կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցում.

9) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների)՝ անվանական արժեքով իրացում.

10) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացում.

11) հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացում.

12) կրպակներում թերթերի և ամսագրերի իրացումը, եթե թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության տեսակարար կշիռը գերազանցում է ամբողջ իրացման շրջանառության 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով:

(380-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 381. Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները

 

1. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներն իրականացնել Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում գրանցված և Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով:

2. Հսկիչ դրամարկղային մեքենան տեղադրվում է առևտրի օբյեկտի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, աշխատանքի կատարման վայրի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:

3. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:

Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները).

1) կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.

2) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը).

3) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության վայրի հասցեն.

4) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

5) հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման համարը (ԳՀ).

6) կտրոնի տրամադրման րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.

7) սպասարկող բաժնի համարը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

8) ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների՝ Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.

9) գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների` Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.

10) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում).

11) վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների.

12) ընդհանուր գումարը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

13) ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

14) պատասխանատու անձի (գանձապահի) համարը.

15) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).

16) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարզ չէ, թե վերցված գումարների դիմաց հետագայում ինչ ապրանքներ կիրացվեն, ինչ աշխատանքներ կկատարվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն:

4. Այն դեպքում, երբ նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնողները բնակչությանը ծառայություններ են մատուցում գործունեության (հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության) վայրից դուրս, պարտավոր են գործունեության վայր վերադառնալով` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրել մատուցված ծառայության դիմաց ստացված գումարը, իսկ մեկ օրվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել կամ փոստով առաքել ծառայություն ստացողին:

5. Արտարժույթի կամ արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկներն իրականացնում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով կամ դրան փոխարինող և նույն պահանջները բավարարող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներով:

6. Կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների համար սույն գլխին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չլինելու դեպքում տեղադրված և կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով արձանագրված շրջանառությունը հիմք չէ հարկերի հաշվարկման համար, իսկ այդ հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցումից հանվում է (գրանցված լինելու դեպքում) Կառավարության սահմանած կարգով:

7. Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատում է Կառավարությունը:

8. Արտարժույթի կամ արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների կիրառության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:

(381-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 382. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողների պարտականությունները

 

1. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են`

1) պահպանել Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները.

2) հսկողական գործառույթների իրականացման նպատակով ապահովել հարկային մարմնի պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի հսկիչ դրամարկղային մեքենայի տեղադրման վայր.

3) ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի կամ արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենայով, համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումով) օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին:

(382-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 383. Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության թույլտվությունը

 

1. Արտարժույթի կամ արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենայի, համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորման, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառության թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:

 

Հոդված 384. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող անձանց գործունեության կասեցումը, կասեցմանմասին որոշումների ընդունումը և կասեցման ավարտը

1. Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը սույն մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում կասեցվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Գործունեության կասեցման համար հիմք են համարվում՝

1) կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում՝ հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը կրկնելը: Սույն կետում նշված գործունեության իրականացման վայրում գործունեությունը կասեցվում է մինչև սահմանված կարգով այդ վայրի հասցեով հարկային մարմնում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի ապահովումը.

2) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնների խախտման համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը կրկնելը:

2. Կասեցման ենթակա չէ`

1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործունեությունը.

2) նոտարական և (կամ) փաստաբանական գործունեությունը:

3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցման մասին որոշումն ընդունում է հարկային մարմնի ղեկավարը՝ կասեցման հիմք հանդիսացող խախտումն արձանագրելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Գործունեության կասեցման մասին որոշման մեջ նշվում են`

1) գործունեությունը կասեցվող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը.

2) կասեցման ենթակա գործունեության վայրի հասցեն.

3) կասեցման ենթակա գործունեությունը.

4) կասեցման հիմքը և կասեցման ժամկետը:

5. Գործունեության կասեցման մասին հարկային մարմնի ղեկավարի որոշումը տրվում է գործունեությունը կասեցվող կազմակերպության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Գործունեությունը կասեցվող կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումի ներկայացման դեպքում մինչև գործունեության կասեցումը կասեցման ենթակա գործունեության վայրի տարածքում գտնվող շուտ փչացող ապրանքները հեռացնելու կամ դրանց պահպանման և ապահովության մասին հոգալու համար հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ տրվում է մինչև երեք աշխատանքային օր ժամանակ: Սույն մասում նշված դեպքում կասեցման ժամկետի սկիզբ է համարվում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ տրված ժամկետը լրանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

7. Գործունեության կասեցումն իրականացվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից կասեցման ենթակա գործունեության վայրի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ դրոշմավորման այլ միջոցի կիրառմամբ, որոնք պետք է բացառեն կասեցման ենթակա գործունեության վայրի տարածք մուտք գործելը կամ մուտք գործելու փորձ կատարելը՝ առանց կիրառված միջոցները վնասելու: Սույն մասում նշված միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն հարկային մարմնի կողմից կամ հարկային մարմնի գրավոր թույլտվությամբ:

8. Գործունեության կասեցման մասին հարկային մարմնի որոշման քաղվածքը հարկային մարմինը փակցնում է կասեցման ենթակա գործունեության վայրի մուտքի մոտ՝ հաճախորդների և գնորդների համար տեսանելի մասում, իսկ արտարժույթի և արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեության կասեցման դեպքում` հարկային մարմնի որոշման ընդունման պահից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հարկային մարմինը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

9. Գործունեության կասեցման ընթացքում արգելվում է կասեցման ենթակա գործունեության վայրում իրականացնել գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ կասեցման հիմքերը վերացնելուն ուղղված գործառույթների կամ գործողությունների: Գործունեության կասեցման ընթացքում սույն մասում նշված գործունեությունը, գործառույթները կամ գործողությունները կատարվում են հարկային մարմնի գրավոր թույլտվությամբ:

10. Գործունեության կասեցման ավարտի ժամկետ է համարվում գործունեության կասեցման մասին որոշմամբ նախատեսված օրը: Եթե գործունեության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև կասեցման համար խախտման հիմքի վերացումը, ապա կասեցման ավարտի ժամկետ է համարվում գործունեությունը կասեցված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից խախտման հիմքերը վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերը) հարկային մարմին մուտքագրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, եթե այդ ընթացքում հարկային մարմինն ավելի կարճ ժամկետ չի սահմանում: Գործունեության կասեցման ավարտի մասին որոշումն ընդունում է հարկային մարմնի ղեկավարը:

11. Սույն հոդվածով սահմանված դեպքերում հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքի վճարմամբ:

(384-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 385. Դրամարկղային գործառնությունների իրականացումը

1. Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:

2. Դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Բանկային հաշիվներից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կատարվում է մինչև կանխիկ գումարը բանկային հաշվից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից ելքագրված կանխիկ գումարի մուտքագրումը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշիվներ կատարվում է մինչև կանխիկ գումարը դրամարկղից հանելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

(385-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 386. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները

1. Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը).

2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.

3) մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ եթե մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման համար սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, ապա այդ գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները՝

1) կիրառելի են՝

ա. կոմիսիոներին, գործակալին կամ հանձնակատարին հասանելիք գումարների (միջնորդավճարների) վճարման կամ ընդունման դեպքերում,

բ. կոմիտենտի, պրինցիպալի կամ հանձնարարողի՝ համապատասխանաբար կոմիսիոներից, գործակալից կամ հանձնակատարից գումարների ընդունման դեպքերում:

2) կիրառելի չեն կոմիսիոների, գործակալի կամ հանձնակատարի կողմից համապատասխանաբար կոմիտենտին, պրինցիպալին կամ հանձնարարողին կանխիկ դրամով գումարի վճարման, ինչպես նաև ապրանքների վերջնական գնորդներից, աշխատանքներ ընդունողներից կամ ծառայություններ ստացողներից կանխիկ դրամով գումարի ընդունման դեպքերում.

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների կիրառության իմաստով՝

1) կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում` կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը.

2) կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված՝ ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես՝ աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների), գյուղատնտեսական արտադրանք արտադրող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց կատարվող վճարումների, ինչպես նաև անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միս ձեռք բերելու դիմաց կատարվող վճարումների վրա:

(386-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 387.  Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանափակումները

1. Առհաշիվ անձանց կանխիկ գումարների տրման նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

1) նույն անձին առհաշիվ կանխիկ գումար չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ կանխիկ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման համար պատասխանատուին կամ անհատ ձեռնարկատիրոջը դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել.

2) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ Կառավարության սահմանած՝ հետևյալ ժամկետային սահմանափակումները.

ա. գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների՝ ըստ նպատակի ծախսման կամ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ,

բ. գործուղման նպատակով տրված կանխիկ դրամով գումարների՝ ըստ նպատակի չծախսված մասի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ:

2. Եթե օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Կառավարության որոշմամբ պետական հիմնարկների համար կանխիկ դրամով գումարների վճարումների և առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ սահմանված են այլ սահմանափակումներ, ապա Օրենսգրքի 386-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված սահմանափակումների փոխարեն կիրառվում են այդ սահմանափակումները:

(387-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

Հոդված 388. Կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ), գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում

 

1. Կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես նաև փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի (անհատ ձեռնարկատիրոջ) որոշմամբ այդ պատասխանատվությունը դրված չէ այլ անձի վրա:

2. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից:

3. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) հրամանի (որոշման):

4. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:

(388-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  75

(գլուխը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 14-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 389. Ակցիզային դրոշմանիշերով ապրանքների դրոշմավորումը

1. Ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներն են (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ).

 

Ծածկագիրնըստ ԱՏԳԱԱ

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբիհամառոտանվանումը

2204

բնական խաղողի գինիներ, ներառյալ՝ թնդեցված գինիները, խաղողի քաղցրահյութ՝ բացի 2009 ապրանքային դիրքում նշվածից

խմիչքներ

2205

վերմուտներ և խաղողի այլ բնական գինիներ` բուսական կամ բուրավետ նյութերի ավելացմամբ

խմիչքներ

2206

խմորման ենթարկված այլ խմիչքներ (օրինակ՝ սիդր, պերրի կամ տանձի սիդր, մեղրաըմպելիք). խառնուրդներ խմորման ենթարկված խմիչքներից և խմորման ենթարկված խմիչքների և ոչ ալկոհոլային խմիչքների խառնուրդներ` այլ տեղ չնշված կամ չընդգրկված

խմիչքներ

2207

80% ծավալային բաժին կամ ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ. բնափոխված, ցանկացած խտության էթիլային սպիրտ և այլ սպիրտային թրմօղի

սպիրտ

2208

80% ծավալային բաժնից պակաս սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ. սպիրտային թրմօղի, լիկյորներ և սպիրտային այլ խմիչքներ, այդ թվում` մինչև 9 % սպիրտայնությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլներ

խմիչքներ

2402

սիգարներ, կտրած ծայրերով սիգարներ, սիգարելլաներ և սիգարետներ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով

ծխախոտի արտադրանք

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳԱԱ 2207 ծածկագրին դասվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող էթիլային սպիրտի վրա ակցիզային դրոշմանիշի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն արտադրողի կամ ներմուծողի կամ այլ կերպ տարայավորողի կողմից տարայավորված են մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳԱԱ 2204, 2205, 2206, 2208 ծածկագրերին դասվող` մինչև 0.05 լիտր տարողությամբ տարաներով տարայավորված խմիչքները, ինչպես նաև ԱՏԳԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքները ենթակա չեն ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման:

(389-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

Հոդված 390. Դրոշմապիտակներով ապրանքների դրոշմավորումը

1. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներն են (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ).

 

Ծածկագիրն
ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբիհամառոտանվանումը

0207

ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած

միս

0209

անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և չհալեցրած կամ այլ եղանակով չստացած ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած

միս

0210

ընտանի թռչունների միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. մսից կամ մսի սննդային ենթամթերքից ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր

միս

0401

կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման

կաթնեղեն

0402

կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

կաթնեղեն

0403

թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց

կաթնեղեն

0404

կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, մթերք կաթի բնական բաղադրիչներից՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված կամ չներառված.

կաթնեղեն

0405

կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր, կաթնային մածուկներ.

կաթնեղեն

0406

պանրի տեսակներ և կաթնաշոռ

կաթնեղեն

0901

սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճ պարունակող

սուրճ

0902

թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց

թեյ

090300 000

մատե կամ պարագվայական թեյ

թեյ

1504

ձկան կամ ծովային կաթնասունների ճարպեր, յուղեր և դրանց զտամասեր` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

ճարպեր և յուղեր

1505

ճարպաքրտինք և դրանից ստացվող ճարպանյութեր (ներառյալ՝ լանոլինը)

ճարպեր և յուղեր

1506

կենդանական այլ ճարպեր, յուղեր և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

ճարպեր և յուղեր

1507

սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1508

գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1509

ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1510 00

այլ յուղեր և դրանց զտամասերը, որոնք ստացվում են միայն կանաչ կամ սև ձիթապտղից՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը, ներառյալ՝ այդ յուղերի կամ զտամասերի խառնուրդները ապրանքային 1509 դիրքում ընդգրկված յուղերի կամ դրանց զտամասերի հետ

այլ յուղեր

1512 11 910

արևածաղկի ձեթ

ձեթ

1512 19 900

արևածաղկի ձեթ

ձեթ

1515

այլ չցնդող բուսական ճարպեր, յուղեր (ներառյալ՝ ժոժոբայի յուղը) և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

ճարպեր և յուղեր

1516 20 960 2

խաղողի կորիզներից յուղ

յուղ

1517

մարգարին սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերք` կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի զտամասերից՝ բացի 1516 ապրանքային դիրքում նշված սննդի ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից

մարգարին

1601

երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերք. դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք

պատրաստի սննդամթերք

1602

մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերք

մսեղեն

1603

լուծամզվածքներ և հյութեր մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամարմիններից կամ ջրային այլ անողնաշարավորներից

պատրաստի սննդամթերք

1604

պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից

ձկնեղեն

1605

պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ

ձկնեղեն

1806

շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք

կակաո և դրանից պատրաստված մթերք

1901

ածիկային լուծամզուք, պատրաստի սննդամթերք՝ պատրաստված մանր կամ խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից, օսլայից կամ ածիկային լուծամզուքից` առանց կակաոյի պարունակության կամ 40% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ ամբողջովին յուղազրկված հիմքի հաշվարկով, այլ տեղում չնշված կամ չներառված, 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ առանց կակաոյի պարունակության կամ 5% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ՝ ամբողջովին յուղազրկված հիմքի հաշվարկով, այլ տեղում չնշված կամ չներառված

խտացրած կաթ

1902

մակարոնային արտադրատեսակներ՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքից) կամ առանց միջուկի կամ այլ եղանակով պատրաստված, ինչպես, օրինակ՝ սպագետտի, մակարոն, լապշա, եղջրիկներ, խմորագնդիկներ, ռավիոլա, կաննելոն, կուսկուս՝ պատրաստի կամ ոչ պատրաստի սննդի մեջ օգտագործելու համար

պատրաստի մթերք

1903

տապիոկ և դրա փոխարինիչները` պատրաստված օսլայից փաթիլների, հատիկների (գրանուլների), ձավարահատիկների, մանրահատիկների կամ նույնանման այլ տեսքով

պատրաստի մթերք

1904

պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկները կամ հացահատիկային մթերքը (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլներ) փքելու կամ բովելու միջոցով, հացաբույսեր (բացի եգիպտացորենի հատիկներից)՝ հատիկի կամ փաթիլների տեսքով կամ այլ եղանակով մշակված հատիկի տեսքով (բացի մանր և խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից)՝ նախապես եփած կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չնշված կամ չներառված

պատրաստի մթերք

2001

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ

պահածո

2002

լոլիկներ (պոմիդոր)՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի

պահածո

2003

սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման

պահածո

2004

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքից

պահածո

2005

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքից

պահածո

2006

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված)

պահածո

2007

ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

պահածո

2008

մրգեր, ընկույզներ և բույսերի ուտելի այլ մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված

պահածո

2009

մրգահյութեր և բանջարեղենի հյութեր՝ չխմորված և սպիրտ չավելացված

հյութ

2101

սուրճի, թեյի կամ մատեի (պարագվայական թեյի) լուծամզուքներ, բնահյութեր և խտածոներ (կոնցենտրատներ) և պատրաստի մթերք՝ դրանց կամ սուրճի հիմքով, թեյի կամ մատեի (պարագվայական թեյի) հիմքով. բոված եղերդ և սուրճի այլ բոված փոխարինիչներ և դրանց լուծամզուքները, բնահյութերը և խտածոները

սուրճ

2105 00

պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո պարունակող կամ չպարունակող

պաղպաղակ

2201

ջրեր, ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման

ջուր

2202

ջրեր, ներառյալ՝ հանքային և գազավորված ջրերը՝ շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ

ըմպելիք

2203

գարեջուր

գարեջուր

2208

ԱՏԳ ԱԱ 2208 ապրանքային դիրքին դասվող` մինչև 9% սպիրտայնության խմիչքներ, ներառյալ՝ ալկոհոլային կոկտեյլներ

կոկտեյլ

2209 00

քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից

քացախ

2309

կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք

մթերք

2710 19 710 0

2710 19 750 0

2710 19 820 0

2710 19 840 0

2710 19 860 0

2710 19 880 0

2710 19 920 0

2710 19 940 0

2710 19 980 0

քսայուղեր, այլ յուղեր

նավթավերամշակման արտադրանք

2936

պրովիտամիններ, վիտամիններ

վիտամին

3002 20 000

պատվաստանյութ՝ մարդու համար, մանրածախ առևտրի համար

պատվաստանյութ

3002 30 000

պատվաստանյութ՝ կենդանիների համար

պատվաստանյութ

3003

դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, մանրածախ առևտրի համար չփաթեթավորված

դեղ

3004

դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առևտրի համար, բացառությամբ պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող և երաշխավորված կարգով տրամադրվող ինսուլինի կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակով դրոշմավորում չի պահանջվում

դեղ

3203 00

բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութեր (ներառյալ՝ ներկող լուծամզուքները, բացի կենդանական ածուխից)՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութերի հիմքով պատրաստված պատրաստուկներ

ներկանյութեր

3204

օրգանական սինթետիկ ներկող նյութեր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով, օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության

ներկանյութեր

3205 00 000 0

գունավոր լաքեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված գունավոր լաքերի հիմքով պատրաստուկներ

լաքեր

3206

ներկող այլ նյութեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված և 3203, 3204 կամ 3205 ապրանքային դիրքերում ընդգրկված պատրաստուկներից տարբեր պատրաստուկներ, որպես լյումինաֆոր օգտագործվող անօրգանական արտադրանք՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության

ներկանյութեր

3207 10 000 0

պատրաստի գունանյութեր, ապակու պատրաստի պղտորիչներ և պատրաստի ներկեր և համանման պատրաստուկներ

ներկանյութեր

3208

ներկեր և լաքեր (ներառյալ՝ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված, տվյալ խմբի 4-րդ ծանոթագրության մեջ նշված լուծույթներ

ներկանյութեր

3209

ներկեր և լաքեր (ներառյալ՝ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված

ներկանյութեր

3210 00

այլ ներկեր և լաքեր (ներառյալ՝ արծնները, ողորկալաքերը և սոսնձային ներկերը), պատրաստի ջրային գունանյութեր՝ կաշվի մշակման համար օգտագործվող

ներկանյութեր

3211 00

պատրաստի չորարարներ չորարարներ

3212

գունանյութեր (ներառյալ՝ մետաղական փոշիներ և փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ՝ արծնները), փայլաթիթեղ՝ դրոշմատպման համար, ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար գունանյութեր

3303 00

օծանելիք, հարդաջուր

օծանելիք

3304

կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների), ներառյալ՝ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ,

կոսմետիկա

3305

մազերի խնամքի միջոցներ

կոսմետիկա

3306

բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ, ներառյալ՝ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր (ատամները մաքրելու մետաքսաթել)՝ անհատական փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար

հիգիենայի միջոցներ

3307

միջոցներ՝ սափրվելուց առաջ, սափրվելու ընթացքում կամ դրանից հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, բաղադրություններ՝ լոգանք ընդունելու համար, մազահեռացման միջոցներ և օծանելիքային, կոսմետիկական ու հարդարման այլ միջոցներ` այլ տեղում չնշված կամ չներառված. հոտազերծիչներ՝ նախատեսված շենքերում օգտագործելու համար՝ բուրավետացված կամ ոչ բուրավետացված, ախտահանիչ հատկություններով օժտված կամ առանց դրանց

խնամքի միջոցներ

3401

օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)՝ օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ՝ հեղուկների կամ քսուքների տեսքով՝ կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով

օճառ

3402

մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ՝ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից)

օճառ

3403 19 100 0
3403 19 900 0
3403 99 000 0

քսայուղեր, այլ յուղեր

Նավթավերամշակման արտադրանք

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով՝ առանց քաշը (ծավալը) փոփոխելու, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող` մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով պարունակություն ունեցող՝ տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:

(390-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, լրաց., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

Հոդված 391. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրողները

 

1. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման (այսուհետ սույն գլխում՝ նաև դրոշմավորում) պարտավորություն են կրում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար»  մաքսային ընթացակարգով և ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Կազմակերպությունների (բացառությամբ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների) կամ անհատ ձեռնարկատերերի պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է պատվիրատուն:

3. Մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է այդ ապրանքներն արտադրողը կամ շշալցնողը կամ այլ կերպ տարայավորողը (փաթեթավորողը):

4. Որպես գրավի առարկա՝ գրավառուին հանձնված` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների տնօրինման իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն:

5. Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը:

6. Արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև օրենքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման օտարելու վերջնաժամկետը ներառյալ կարող են Կառավարության սահմանած կարգով դրոշմավորել իրենց մոտ առկա՝ դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները:

Սույն մասով սահմանված դեպքում արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների համար սույն գլխով և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգավորումները, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

(391-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն)

 

 

Հոդված 392. Դրոշմավորման ենթակա ապրանքների չդրոշմավորումը

1. Դրոշմավորման ենթակա չեն՝

1) ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող դրոշմավորման ենթակա ապրանքները.

2) Օրենսգրքի 391-րդ հոդվածին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող դրոշմավորման ենթակա ապրանքները, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված դրոշմավորման ենթակա ապրանքները.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքները՝ Կառավարության սահմանած կարգով մաքսային մարմնի կողմից տրվող համաձայնության հիման վրա:

(392-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն)

 

 

Հոդված 393. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման կարգը

1. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են Օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն՝ դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողներին:

2. Դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները (այդ թվում՝ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները) ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները ստանում են հարկային մարմնից:

3. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերն ստացվում են մինչև այդ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, իսկ Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերը, ինչպես նաև Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակները` մինչև այդ ապրանքների օտարումը:

4. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա, հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա կողմից լիազորված ֆիզիկական անձին) հայտը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված հայտի և հաշվետվության ձևերը և լրացման կարգերը սահմանում է հարկային մարմինը:

5. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հայտը մերժվում է, եթե`

1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված հաշվետվությունը չի ներկայացվել.

2) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետից ուշացնելու, հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի համար Օրենսգրքով սահմանված տուգանքը չի վճարվել.

3) դեռևս առկա են նախկինում ստացված` ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի՝ 30 միլիոն հատը և (կամ) ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ծածկագրերին դասվող ապրանքախմբի՝ մեկ միլիոն 200 հազար հատը գերազանցող ակցիզային դրոշմանիշեր:

6. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:

7. Դրոշմավորման պարտավորություն կրող՝

1) հարկ վճարողները (բացառությամբ Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների) մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են ճշգրտումներ այդ գրանցումներում.

2) Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողները կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները:

8. Սույն հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով`

1) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ստացման հայտի ներկայացումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ստացման հայտում նշված ապրանքների օտարում.

2) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցվում են դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով):

9. Հարկային մարմինը յուրաքանչյուր արտադրողի և ներմուծողի (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) համար վարում են ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ տեսակների: Քարտում նշվում են տրամադրված, հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:

(393-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, խմբ., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

Հոդված 394. Դրոշմավորման կանոնները

 

1. Ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Օրենսգրքի 393-րդ հոդվածին համապատասխան ստացված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները դրոշմավորման ենթակա ապրանքների վրա փակցվելու միջոցով:

2. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա և ոչ ենթակա ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են միայն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով` սույն հոդվածի և Օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն:

3. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մեկից ավելի ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են յուրաքանչյուր դրոշմապիտակով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով առանձին` սույն հոդվածի և Օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

ԱՏԳ ԱԱ 0207 և 0210 ծածկագրերին դասվող՝ ընտանի թռչունների պաղեցված կամ սառեցված մսի դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում՝ գրանցումներում ճշգրտումները) կարող են իրականացվել յուրաքանչյուր արկղի համար:

4. Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ օտարման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ, քան մինչև այդ ապրանքների օտարումը:

5. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող հարկ վճարողներն ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծողի ընտրած տարածքում, բայց ոչ ուշ, քան մինչև այդ ապրանքների օտարումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումն իրականացվում է մինչև այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների, ինչպես նաև սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների դրոշմավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչև մաքսային ձևակերպումների իրականացումը` մաքսային հսկողության ներքո:

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորումն իրականացնում է օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների կազմակերպիչը:

7. Դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական ակցիզային դրոշմանիշ և (կամ) դրոշմապիտակ, որոնց գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) և էլեկտրոնային եղանակով գրանցված սերիային ու համարին:

8. Ապրանքների դրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքատեսակի կամ փաթեթի կամ ցանկացած այլ ձևով տարայի վրա դրոշմավորման տեղը) սահմանում է Կառավարությունը:

Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0207, 0209, 0210, 0406, 1601, 1602, 1603, 1604 և 1605 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների՝ էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի և օտարման պահին փաստացի քաշի միջև առկա դրական տարբերությունը չի համարվում ապրանքների դրոշմավորման կանոնների խախտում, եթե այդ տարբերությունը չի գերազանցում էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի 10 տոկոսը:

9. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ հարկ վճարողների, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» (ԵՏՄ անդամ պետությունների մասով` «մաքսային տարանցում») մաքսային ընթացակարգերով արտահանված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելու, Օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` պատվիրատուի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող հարկ վճարողներին փոխանցելու, ինչպես նաև դրոշմավորման ծառայություն (գործողություն) մատուցող հարկ վճարողներին փոխանցելու դեպքերի:

(394-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն)

Հոդված 395. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների նմուշների և տեխնիկական պահանջների սահմանումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար կիրառվող ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների նմուշները, չափը, ձևը, գույնը և տեխնիկական պահանջները սահմանում են հարկային և (կամ) մաքսային մարմինները:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույնով և համապատասխանաբար` «տեղական» կամ «ներմուծված» մակագրությունով:

3. Ակցիզային դրոշմանիշը և (կամ) դրոշմապիտակը պետք է հնարավորություն ընձեռեն Apple iOS 6, Android 4, Windows Phone 8, ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնելու ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ-ն, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը, բացառությամբ Օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 և 3402 ծածկագրերին դասվող այն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների, որոնց համար հնարավոր չէ սահմանել համապատասխան չափման միավոր):

4. Ակցիզային դրոշմանիշը և (կամ) դրոշմապիտակը դրոշմավորման ենթակա ապրանքի վրա փակցնելուց (դրոշմավորելուց) հետո պետք է բացառվի այն անվնաս պոկելու հնարավորությունը:

Հոդված 396. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը

1. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են դրանց ստացման ամսվան հաջորդող վեցամսյա ժամկետում:

Նշված ժամկետը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի դիմումի հիման վրա երկարաձգվում է դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օրով:

Սույն մասում նշված դիմումի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

2. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից, հարկային մարմնի սահմանած ձևի դիմումի հիման վրա, վերադարձվում են հարկային մարմին:

4. Հարկային մարմինը դիմումն ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում այդ պահանջներին դրանց համապատասխանության (անհամապատասխանության) մասին և որոշման ընդունման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին:

5. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային մարմինը հետ է ընդունում առանց սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու:

6. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային մարմինը չի ընդունում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները.

1) ակցիզային դրոշմանիշերը և դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.

2) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի սերիան և համարը.

3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն:

(396-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

Հոդված 396.1. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա ապրանքների դրոշմավորման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար Օրենսգրքով, այլ օրենքներով և դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները:

(396.1-ին հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)