ԱԱՀ-ԻՑ ազատված գործարքների և գործառնությունների վերաբերյալ N 168

ԱԱՀ-ԻՑ ազատված գործարքների և գործառնությունների վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
17.03.2021, N 168

Հարց
ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 27-րդ կետի կիրառության իմաստով` ծխախոտի արտադրանք են համարվում ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված ծխախոտի արտադրանքը (այդ թվում` ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները): Տվյալ դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 27-րդ կետի կիրառության իմաստով` ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ո՞ր ապրանքային դիրքին դասվող ապրանքատեսակներն են համարվում ծխախոտի արտադրանք:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի: ՀՀ կառավարության 06.07.2017թ. N 817-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը: Այդ որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ծխախոտի արտադրանքը ԱՏԳ ԱԱ 2402 10 00011 (սիգարներ` ծխախոտ պարունակող), 2402 10 00012 (սիգարելաներ` ծխախոտ պարունակող), 2402 20 10011 (սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով), 2402 20 10012 (սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 20 90011 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով), 2402 20 90012 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 90 00011 (սիգարներ` այլ), 2402 90 00012 (սիգարելաներ` այլ), 2402 90 00013 (սիգարետներ` այլ, ֆիլտրով), 2402 90 00014 (սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի) ծածկագրերին դասվող ապրանքատեսակներն են:
ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 27-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող եւ ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից ծխախոտի արտադրանքի օտարումը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԱՏԳ ԱԱ 2403 99 90 090 ծածկագրին դասվող ապրանքների օտարման գործարքների նկատմամբ օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 27-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառելի չէ:
Ինչ վերաբերում է ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ եւ 88-րդ հոդվածներով սահմանված դրույթներին, հայտնում ենք, որ դրանք վերաբերում են ծխախոտի արտադրանքի` որպես ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք համարվելուն, ինչպես նաեւ ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի (ապրանքային դիրքերի) ակցիզային հարկով հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող հարկի դրույքաչափերին:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ