Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ N 144

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

11.02.2021, N 144

Հարց
Կազմակերպությունը ցանկանում է կառուցապատող ընկերության հետ կնքել մարքեթինգային ծառայությունների, գովազդային արշավների եւ հաճախորդների ներգրավման վերաբերյալ պայմանագիր: Կազմակերպությունը եկամուտների 80 տոկոս եւ ավելին ստանալու է կառուցապատող ընկերությունից: Արդյո՞ք նշված պայմանագրի շրջանակներում իրականացված գործարքները կարող են համարվել շրջանառության հարկով հարկման բազա, եւ կարո՞ղ է ընկերությունը համարվել շրջանառության հարկ վճարող, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն բավարարում է բոլոր պայմաններին:
Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված են շրջանառության հարկ վճարող չհամարվելու դեպքերը: Մասնավորապես, նույն մասի 6-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առեւտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը,

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 254-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի)` նույն մասով սահմանված դեպքերում եւ ժամկետներում:
Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված են շրջանառության հարկ վճարող չհամարվելու դեպքերը: Մասնավորապես, նույն մասի 6-րդ կետի համաձայն` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առեւտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը,
– 256-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ “Պետական տուրքի մասին” ” օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ (կամ) ծառայությունների մատուցումը,
– 257-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման բազա է համարվում օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը,
– 258-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` այլ գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,
– 260-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության (բացառությամբ առեւտրական (առք ու վաճառքի) եւ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձեւավորվող հարկման բազայի նկատմամբ օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 15.02.2018թ. N 65-Ն հրամանի հավելվածով սահմանված է` երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպություններին եւ (կամ) ֆիզիկական անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու կարգը:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող, եթե բավարարում է շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված բոլոր պայմաններին:
Միաժամանակ, շրջանառության հարկով հարկման բազա է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների (բացառությամբ “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների) իրացման շրջանառությունը:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ