Համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունների հարկման վերաբերյալ N 140

Համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունների հարկման վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
05.02.2021, N 140

Հարց
Կազմակերպությունը, որն իրականացնում է շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ցանկանում է համատեղ գործունեության պայմանագիր կնքել: Արդյո՞ք համատեղ գործունեության պայմանագրի երկու կողմերը պարտավորվում են գործունեություն ծավալել ավելացված արժեքի հարկի դաշտում:

Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
– 254-րդ հոդվածի 3-րղ մասի 7-րղ կետին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները,
– 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե տեղի է ունեցել օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերում նշված փաստերից որեւէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` եթե նույն հոդվածի 2-րդ, 2.1-ին եւ 3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ՄԱՀ վճարողներ են համարվում նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ՄԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները` նույն մասով սահմանված դեպքերում եւ ժամկետներում, մասնավորապես`
– տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու եւ հարկային մարմնի հաստատած ձեւով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (նույն մասի 1-ին կետ),
– հարկային տարվա այն պահից մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահից հարկ վճարողը օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, տվյալ հարկային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող (նույն մասի 5-րդ կետ):

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ